Լրահոս

21.05.2014 09:40


Առողջապահության նախարարը մտադիր է ընդլայնել համավճար պահանջող բուժծառայությունների ցանկը

Առողջապահության նախարարը մտադիր է ընդլայնել համավճար պահանջող բուժծառայությունների ցանկը

«Վերջերս առողջապահության, նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանը չեղյալ էր հայտարարել պոլիկլինիկաներում համավճարի կիրառումը, սակայն նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանի փոխանցմամբ նախարարը մտադիր է ընդլայնել այն բուժծառայությունների ցանկը, որոնց դիմաց հիվանդները ստիպված կլինեն պետության հետ համատեղ վճարել հիվանդանոցներում, հայտնում է «Ազատությունը»։

«Համավճարային ծրագրերը շարունակվելու են և ընդլայնվելու են, և դրանք լավ և գործուն գործիք են առողջապահության ֆինանսավորման մեջ, բայց ամբուլատոր, պոլիկլինիկական հաստատություններում այդ համավճարը չի տարածվի»,– ասել է Քրմոյանը»,–գրում է «Չորրորդ իշխանությունը»։

Մանրամասները՝ «ՉԻ» այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը