Լրահոս

21.05.2014 09:58


Փախուստի փորձ է կատարել Գոռ Առաքելյանի մեքենայի դիմացը կտրած վիրավորներից մեկը

Փախուստի փորձ է կատարել Գոռ Առաքելյանի մեքենայի դիմացը կտրած վիրավորներից մեկը

Վերնիսաժի հարակից տարածքում մայիսի 17-ին տեղի ունեցած կրակոցների հետքերով, համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, անսպասելի ու կտրուկ զարգացումներ կարող են տեղի ունենալ։ Նախ՝ հիվանդանոցից փախուստի փորձ է կատարել Կարո Կարապետյանի փեսայի մեքենայի դիմացը կտրած վիրավոր երիտասարդներից մեկը, ինչը, սակայն, կանխել են ոստիկանները։

Բացի այդ, «Ժողովուրդ»-ը պարզել է, որ կրակոցների հեղինակի՝ Գոռ Առաքելյանի դուստրը՝ 2,8 տարեկան Լիլի Առաքելյանը, ով դեպքից հետո տեղափոխվել է հիվանդանոց, մինչ օրս չի խոսում։ Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ Լիլիի տատիկից՝ Հասմիկ Ստեփանյանից, ում խոսքերով՝ Գոռին ծեծել են ու հասցրել այն աստիճանի, որ կրակի։

Պարզվում է՝ դեպքի վայրում է եղել ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզի քննչական բաժնի պետը՝ Մարատ Դուրյանը, ով ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լևոն Յոլյանի փեսան է։ Նա ամբողջությամբ ականատես է եղել դեպքին և, ամենայն հավանականությամբ, որպես վկա ցուցմունքներ կտա ոստիկանությունում։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը