Լրահոս

21.05.2014 10:37


Նիգերիայում ահաբեկչության զոհ է դարձել առնվազն 118 մարդ

Նիգերիայում ահաբեկչության զոհ է դարձել առնվազն 118 մարդ

Նիգերիայի Ջոս քաղաքի ավտոկայանում և շուկայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով առնվազն 118 մարդ է զոհվել։ Հզոր պայթյուններին հաջորդել են հրդեհները։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով «Al Arabiya»-ին։

Աղբյուրը հայտնում է, որ ահաբեկչության հետևում ենթադրաբար կանգնած է «Բոկո Հարամ» իսլամիստական ծայրահեղական խմբավորումը։

Նշվում է նաև, որ Ջոսում քրիստոնյաների և մահմեդականների միջև իրավիճակը կրկին ծայրաստիճան սրվել է, ինչը կարող է հերթական անգամ վերածվել կրոնական բախումների։

Այս խորագրի վերջին նյութերը