Հովիկ Աբրահամյանը բացատրել է, թե ինչ է նշանակում «պարտադիր, բայց ոչ պարտադրված»–ը
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախօրեին խորհրդարանում Կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարել էր, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը պետք է լինի պարտադիր, բայց ոչ պարտադրված։
Այսօր արդեն նա բացատրել է, թե ինչ նկատի ուներ դա ասելով։
–Մենք ամեն ինչ անելու ենք՝ բոլոր առումներով բացատրելու, ներկայացնելու, համոզելու, հաշվառելու, հաշվարկելու, այնպես անելու, որ մեր քաղաքացիներին սոցիալական լուրջ խնդիր չհարուցենք։ Հարցի պատասխանը լինելու է այն փաթեթը, որը կբերվի ԱԺ,–նշել է Հ. Աբրահամյանը՝ ավելացնելով, որ ուզում են գոնե մինչև հունիսի վերջ ունենալ այդ օրինագիծը։
–Մեր բոլորի նպատակն է ունենալ մի օրենքի նախագիծ, որը կբխի մեր բոլորի շահերից և հաշվի կառնի քաղաքացու, քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության առաջարկությունները։ Սա շատ կարևոր բարեփոխում է, որը պետք է մենք իրականացնենք,–ասել է ՀՀ վարչապետը։

7or.am