Ֆրանսիացի փաստաբան. «Վարդան Պետրոսյանին կալանքի տակ պահելը նրան հալածելու միջոց է»
Այսօրվա ասուլիսին դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբանները հայտնել են, որ դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ բողոքարկելու իրենց պաշտպանյալի խափանման միջոց կալանքը առանց հիմնավոր պատճառների չվերացնելու դատարանի որոշումը։
«Որոշումն արդեն պատրաստ է։ Զուգահեռ մենք այլ քայլեր էլ կձեռնարկենք, որոնց շնորհիվ Վարդան Պետրոսյանն ավելի շուտ ազատության մեջ կհայտնվի, քան պատկերացնում են դատախազն ու տուժող կողմի փաստաբանը»,-ասել է փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը։
Դերասանի ֆրանսիացի փաստաբան Մարի Լոռ Դոզեն էլ հայտնել է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, որտեղ պահվում է Վարդան Պետրոսյանը, պայմաններն անտանելի են։
«Պայմանները ողբալի են ոչ միայն Վարդան Պետրոսյանի, այլև բոլորի համար»,-ասել է Մարի Լոռ Դոզեն՝ վստահություն հայտնելով, որ Վարդան Պետրոսյանին կալանքի տակ պահելը նրան հալածելու միջոց է։

7or.am