Լրահոս

21.05.2014 13:36


ԼՂ հենակետում զոհված կրտսեր սերժանտը հետմահու պարգևատրվել է

ԼՂ հենակետում զոհված կրտսեր սերժանտը հետմահու պարգևատրվել է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Արթուր Օհանջանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Արթուր Օհանջանյանը զոհվել էր մայիսի 20-ին ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի գնդակից ստացած մահացու վիրավորումից:

Այս խորագրի վերջին նյութերը