Հովիկ Աբրահամյան. «Ի՞նչ է արել բայց Տիգրան Սարգսյանը»
Այսօր խորհրդարանում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Ներկայացնում ենք «7օր»–ի հարցերն ու Հովիկ Աբրահամյանի պատասխանները.
–Եթե հայտնաբերեք, որ նախկին կառավարությունը հանցավոր գործարքներ է կատարել, կդիմե՞ք իրավապահ մարմիններին։
–Նախ՝ ինչ որ ասում եմ, դուք հավատացե՛ք իմ ասածներն, ես ձեզ խնդրում եմ։ Ժամանակ տվեք, հետո կտեսնեք, որ մեր ասածներն իրականություն չեն դառնում, այն ժամանակ կփորձեք քննադատել։
–Այդուհանդերձ, նախկին կառավարության հանցագործությունները կբացահայտե՞ք։
–Այդ քայլը ես արել եմ Վերահսկիչ պալատի հաշվետվության ընթացքում և ուղարկել եմ ամբողջ փաթեթը Գլխավոր դատախազություն։
–Խոսքը Տիգրան Սարգսյանի արարքների մասին է։
–Ինչո՞ւ եք ուզում, որ ես Տիգրան Սարգսյանի աշխատանքի գնահատականը տամ։
–Ուզում ենք, որ ճշմարտությո՛ւնն ասեք։
–Իսկ ճշմարտությունը ո՞րն է։
–Որ վա՛տ եք գնահատում։
–(Ժպտում է- Ա.Մ.)։
–Իսկ ինչո՞ւ եք վարչապետի պարտավորությունները ստանձնելուն զուգահեռ՝ Ձեզ վրա վերցրել նաև իշխանության մամուլի խոսնակի դերակատարությունը։
–Եթե պատասխանում եմ, դա մամուլի խոսնակի դերակատարությո՞ւն է։ Ես իրավունք չունե՞մ իմ կարծիքը հայտնել։
–Ինքնակա՞մ եք Ձեր կարծիքը հայտնում, թե՞ Սերժ Սարգսյանն է ասում, որ արձագանքեք։
–Մի՛ սկսեք փնտրել՝ չգիտեմ ինչ։
–Իսկ մտավախություն չունե՞ք, որ Տիգրան Սարգսյանի արարքների համար անձամբ Դո՛ւք քավության նոխազ կդառնաք։
–Ի՞նչ է արել բայց Տիգրան Սարգսյանը։
–Տնտեսությունը քանդել է, ավելի կոնկրետ՝ պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, թե ինչ է արել։

–(Պատասխան չեղավ– Ա.Մ)
Հարցերն ուղղեց Արեգնազ Մանուկյանը