Լրահոս

21.05.2014 14:09


Տիգրան Հովհաննիսյան. «Մոտ 1 մլն վարորոդի տուգանք արդեն եռապատկվել կամ հնգապատկվել է»

Տիգրան Հովհաննիսյան. «Մոտ 1 մլն վարորոդի տուգանք արդեն եռապատկվել կամ հնգապատկվել է»

Այսօր «Դո՛ւրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնության անդամները հանդես են եկել մամուլի ասուլիսով։ Բանախոսները հիշեցրել են, որ նախաձեռնությունը պայքարում է տեսախցիկներից ֆիքսված տուգանքների չափերի և կարմիր գծանշումների դեմ՝ հիշեցնելով, որ կիրակի օրը նախազգուշական ավտոերթ է անցկացվելու։ Ասուլիսի ընթացքում ընդգծվել է, որ «ինչ-որ մեկը որոշել է բիզնես անել քաղաքացիների անուշադրության, անտեղյակության հաշվին»։ Անդրադառնալով տեսախցիկների, տուգանքների և կարմիր գծերի խնդրին՝ «Ավտովարորդների լիգայի պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանն ասել է. «Առաջարկում ենք համաներում շնորհել բոլոր ավտովարորդներին, որոնց տուգանքը եռապատկվել կամ հնգապատկվել է: Իմ տվյալներով մոտ մի միլիոն վարորոդի տուգանք արդեն եռապատկվել կամ հնգապատկվել է: Վերացնել տուգանքի եռապատիկ, հնգապատիկ դարձնելը: Պետք է հնարավորություն տալ մեր քաղաքացիներին միանվագ վճարել եկած տուգանքը: Իսկ երրորդ կետով առաջարկում ենք նվազեցնել տուգանքները, որովհետև մեր երկրի առկա նվազագույն աշխատավարձի դեպքում տաս հազարը շատ մեծ գումար է»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը