Լրահոս

21.05.2014 14:28


Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՃՏՊ փորձաքննությունների բաժնի պետը

Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՃՏՊ փորձաքննությունների բաժնի պետը

Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի (առևտրային կաշառք) 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում, անձի օգտին դրական եզրակացություն կայացնելու համար 500 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով, մայիս 20-ին ձերբակալվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ՃՏՊ հանգամանքների տրանսպորտային հետքաբանական և տրանսպորտային միջոցների փորձաքննությունների բաժնի պետ Ցոլակ Գևորգյանը:
Գլխավոր դատախազության կայքի փոխանցմամբ՝ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, դատավարական ղեկավարումը իրականացնում է Երևան քաղաքի դատախազությունը:

Այս խորագրի վերջին նյութերը