Ս. Դեմիրճյան. «Ներկայացվածի և նախորդ կառավարության ծրագրերի միջև տարբերությունները շատ չեն» (տեսանյութ)
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանն ԱԺ–ում ելույթ ունենալով՝ ընդգծել է, որ նախորդ Կառավարության հրաժարականը պահանջելիս իրենք նշում էին, որ Հայաստանին անհրաժեշտ են արմատական համակարգային փոփոխություններ, և որ կառավարության հրաժարականը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է երկիրն առկա համակողմանի ճգնաժամից դուրս բերելու համար։
–Դա առավել քան ակնհայտ դարձավ նոր Կառավարության կազմը հրապարակելուց հետո,–ասել է Ս. Դեմիրճյանը,–Կառավարությունը ներկայացված ծրագրում նշում է հավասար հնարավորություններ, իրական մրցակցություն ապահովող տնտեսական միջավայր ստեղծելու անհրաժեշտության մասին, և դրանով իսկ փաստում է, որ նման տնտեսական միջավայր չկա մեր երկրում ( ի դեպ, Տ. Սարգսյանն էլ էր նշում այդ մասին)։ Բայց փաստ է նաև, որ գործող կառավարության որոշ կարկառուն դեմքեր ակտիվ մասնակցություն են ունեցել այսօրվա արատավոր համակարգի ձևավորման գործում, երբ իշխանությունը սերտաճել է բիզնեսի հետ, պաշտոնական դիրքը օգտագործվում է սեփական բիզնես շահերի սպասարկման համար։
Ս. Դեմիրճյանի խոսքերով՝ հիմա, երբ Կառավարությունն իր ծրագրի մեջ նախատեսում է հետևողականորեն շարունակել հասարակությունում հանրային կառավարման ոլորտում օրինականության, ազնվության ու բարեխղճության հաստատմանն ուղղված քայլերը, դա, մեղմ ասած, համոզիչ չէ, որովհետև իրականում տեսնում ենք ճիշտ հակառակը՝ բարձր պաշտոնների շատ դեպքերում նշանակվում կամ վերանշանակվում են արատավորված, կոռուպցիայի մեջ խրված անձինք.
–Երկրում տիրում են անպատժելիությունը և ամենաթողությունը: Ո՞վ է պատասխան տալիս իրեն վստահված ոլորտում արձանագրված ձախողումների համար։
Ս. Դեմիրճյանը նաև պնդել է, որ ներկայացված ծրագիրը առատ է դեկլարատիվ ձևակերպումներով, և որ այդպիսի գեղեցիկ ձևակերպումներով լի էր նաև նախորդ Կառավարության ծրագիրը, որի գործունեության հետևանքով շուրջ 300000 մարդ արտագաղթեց երկրից, և կտրուկ աճեց աղքատությունը։
–Առհասարակ, ներկայացված ծրագրի և նախորդ Կառավարության ծրագրերի միջև տարբերությունները շատ չեն։ Եվ դա պատահական չէ, քանի որ ներկայացված ծրագիրը մշակվել է 2013 թվականի ծրագրի հիմքի վրա։ Կարելի է ասել, որ նոր Կառավարությունն ավելի զգուշավոր է։ Ծրագրում կոնկրետ ցուցանիշները քիչ են, և հետագայում դժվար կլինի գնահատել, թե ծրագիրը որքանով է կատարվել։ Եթե նախկին ծրագրով նախատեսվում էր 100000 նոր աշխատատեղ ստեղծել, ապա ներկայացվածում որևէ թիվ նշված չէ,–ասել է ՀԱԿ–ական պատգամավորը։
Առհասարակ, Ս. Դեմիրճյանի համոզմամբ, սա այն Կառավարությունը չէ, որը կարող է իրական պայքար ծավալել համատարած կոռուպցիայի, թալանի դեմ և մարդկանց մեջ վերականգնել հավատը պետության և վաղվա օրվա նկատմամբ.
–Սա մեծահարուստների շահերը սպասարկող կառավարություն է։ Մենք չենք կարող կողմ լինել ներկայացված ծրագրին, քանի որ, բացի նրանից, որ ծրագրում կոնկրետությունը քիչ է, և շատ լուրջ վերապահումներ ունենք՝ կապված Կառավարության կազմի հետ, ակնհայտ է նաև, որ երկրում առկա արատավոր համակարգի պայմաններում Կառավարությունը, նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում, չի կարող իրականացնել ժողովրդի շահերից բխող քաղաքականություն և ապահովել երկրի համար անհրաժեշտ փոփոխություններ։

7or.am