Ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալությունը, հղում անելով «սեփական աղբյուրներին», գրում է, թե ազգությամբ հայ խոշոր գործարարներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ռուսաստանից և Ուրուգվայից, ստեղծել են կենտրոններ' պահեստազոր և վետերաններ հավաքելու համար, որոնց, ռազմական գործողությունների վերսկսման դեպքում, պատրաստվում են Իրանի օդային ճանապարհով հասցնել Հայաստան:
«Ռեգնումը» հաղորդում է, որ ծրագրի նախաձեռնողներից մեկը' Ռուսաստանի հայազգի խոշոր գործարարը, ով ցանկացել է անանուն մնալ, հայտնել է, թե նախաձեռնության հեղինակը «Հայ վետերանների և պահեստազորի միությունն» է, որը, անհրաժեշտության դեպքում, կարող է 200 000 կամավոր հավաքել աշխարհի 38 երկրներից:
Գործարարը նաև հավելել է, որ իրենց պատրաստ են միանալ նաև այլ ազգի ներկայացուցիչներ, մասնավորապես բուլղարներ, իտալացիներ, սերբեր՝ «նրանք, ովքեր մեր գործը ճիշտ են համարում և հակաթրքական տրամադրություններ ունեն»:
«Ռեգնումի» հարցին, թե ի՞նչ միջոցներով է գործելու սփյուռքահայությունը, եթե Արցախում պատերազմական գործողություններ սկսվեն, գործարարը պատասխանել է.
-Պատերազմը շեմին է։ Այնտեղ բոլոր միջոցներն են լավ։ Ես չեմ ասում, թե մենք գործի ենք դնելու Ուսամա Բեն Լադենի փորձը. ո՛չ։ Մենք բաց և ավելի կոշտ ենք գործելու։ Ներկայումս ակնհայտ է, որ Ղարաբաղը վտանգի մեջ է։ Եթե չլինի Ղարաբաղը, չի լինի նաև Հայաստանը։ Իսկ եթե չլինի Հայաստանը, չեն լինի նաև հայերը։ Ինչպես ժամանակին ասել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Հայաստանը Սփյուռքով և առանց Սփյուռքի՝ քաշային տարբեր կարգեր են։ Մենք Ադրբեջանին ցույց կտանք մեր իրական կշիռն ու հզորությունը, որ նա դադարեցնի հույսը դնել նավթի վրա։
«Հայաստանի պետությունն ու իշխանությունն այս նախաձեռնությանն աջակցո՞ւմ են» հարցին նա պատասխանել է.
-Այս հարցում ես դեռ փակագծերը չեմ բացի։ Աստանայից հետո ամեն ինչ կպարզվի։
Հայկական Սփյուռքը պատրաստվում է պատերազմի՞