Լրահոս

21.05.2014 16:48


Արամ Մանուկյան. «Մենք չենք վստահում այս կառավարությանը» (տեսանյութ)

Արամ Մանուկյան. «Մենք չենք վստահում այս կառավարությանը» (տեսանյութ)

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել է, որ այս Կառավարությունն ի վիճակի չէ լուծելու Հայաստանի առաջ կանգնած խնդիրները:

–Մենք չենք վստահում այն կառավարությանը, որը նշանակվել է ոչ օրինակարգ իշխանության, ոչ օրինակարգ Սերժ Սարգսյանի կողմից: Մենք ամենևին մասնակից չենք և չենք ուզում համագործակցել ոչ լեգիտիմ, կեղծված ընտրություններ անցկացնող քաղաքական ուժի, նրա շտաբի պետի հետ,-ասել է Արամ Մանուկյանը:

Նա ավելացրել է, որ Կառավարությունը ձևավորվել է բիզնես ծրագիր իրականացնելու նպատակով, իսկ ՀԱԿ–ը բիզնես ծրագրերի և հարստանալու, սեփական բարեկեցությունը բարելավելու կողմնակից չէ.

–Մենք դրա դեմ պայքարողն ենք: Դուք մեզ մեղադրում եք «ինչքան վատ, այնքան լավ» գործելաոճի համար: Բացարձակ անհիմն մեղադրանք է, որովհետև նման մեղադրանք մեզ չեն կարող տալ այնպիսի մարդիկ, ովքեր իշխանությունն ամբողջութամբ օգտագործել են սեփական բարեկեցության համար: Դուք ո՞ր արդարության, հանդուրժողականության մասին եք խոսում, երբ որ դեպքերը, օրենքները շատ կոնկրետ են, որ ուղիղ որոշակի մարդկանց շահերն եք պաշտպանում։

Ա. Մանուկյանը հավելել է, որ համակարգի գլխին կանգնած է Սերժ Սարգսյանը, և թելադրողը նա է:

–Դուք չեք կարող մենաշնորհների դեմ, կոռուպցիայի դեմ պայքարել, քանի որ այդ համակարգը ձերը չի. այդ համակարգը վերևում կարգավորված համակարգ է,-ասել է Ա. Մանուկյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը