Սևանի կայազորի զինվորական դատախազն ազատվել է պաշտոնից
Արդարադատության առաջին դասի խորհրդական, Սևանի զինվորական կայազորի դատախազ Թևոս Նարիմանի Միրզաբեկյանն ազատվել է պաշտոնից՝ անձնական դիմումի համաձայն:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ կայազորի զինվորական դատախազ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Գարիկ Սերյոժայի Հայրապետյանը։
Ի դեպ, կադրային նոր նշանակում է տեղի ունեցել նաեւ դատախազության աշխատակազմում։ Մասնավորապես՝ աշխատակազմի քարտուղարության պետ է նշանակվել Ռոման Սմբատյանը։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով` մինչ նոր նշանակումը վերջինս աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությունում որպես վերահսկողության տեսչության գլխավոր մասնագետ։
Սևանի կայազորի զինվորական դատախազն ազատվել է պաշտոնից
Աղբյուրը՝ pastinfo.am։