Ըստ ՀՀ Սահմանադրության՝ ժողովրդի առաջնային մանդատ ունեցող պետական ինստիտուտներ են հանդիսանում նախագահականն ու խորհրդարանականը։ Միայն երկրի նախագահն ու պատգամավորներն են ուղղակիորեն ընտրվում։ Մնացածը նշանակովի են։
Սերժ Սարգսյանը, սակայն, փորձում է սահմանադրական բարեփոխումների անվան տակ ձևախեղել օրենսդիր ու գործադիր մարմինների ֆունկցիոնալ նշանակությունն ու անցնել բոլշևիկյան կառավարման մոդելի, բայց առանց գաղափարախոսության, նավթի ու բնական այլ պաշարների։ Իսկ դա նշանակում է, որ եթե ԽՍՀՄ–ը 70 տարի դիմացավ, ապա փոքրիկ Հայաստանը շատ արագ կվերանա քարտեզի վրայից, եթե Սերժը հասնի իր «սահմանադրական» նպատակին։
«Վերջի բոլշևիկի» գաղափարախոսությունը փողն է։ Նա Կառլ Մարքսի հայտնի՝ «փող–ապրանք–փո՛ղ» բանաձևը դարձրել է իրեն հոգեհարազատ «Փող–իշխանություն–փո՛ղ» և այդ կարգախոսով էլ կառավարում է։
Սերժի նեոբոլշևիկյան ծրագիրը շատ պարզ է՝ սահմանադրական փոփոխություններն անել այնպես, որ մեծամասնական ընտրատարածքների բդեշխների՝ լիսկաների միջոցով խորհրդարանական մեծամասնություն ձևավորվի, և ԱԺ նախագահի կարգավիճակով ինքը հավերժ իշխի՝ «Զրո պատասխանատվություն, առավելագույն լիազորություններ» տարբերակով։
Այլ կերպ ասած՝ Սերժն ուզում է իշխանության կենտրոնը Բաղրամյան փողոցից (որտեղ գտնվում են նախագահական նստավայրն ու ԱԺ–ն) տեղափոխել Մելիք–Ադամյան փողոց (որտեղ գտնվում է ՀՀԿ գրասենյակը)։ Ընդ որում՝ այդ դեպքում «քցվելու» են բոլոր կուսակցությունները, այդ թվում՝ ՀՀԿ–ն, քանզի Սերժը ղեկավարելու է հանցագործների ու ընտրակեղծարարների բանդան, որը կարող է ՀՀԿ–ի անվան տակ արվել։ Ընդամենը։
Գլխավոր «քցվողը», բնականաբար, ՀՀ քաղաքացին է լինելու, որովհետև դեռ ոչ մի կուսակցապետություն և միահեծան իշխանություն երջանկություն չի բերել մարդկանց, իսկ դժբախտություններ՝ ինչքան ասես։
Սերժի ցանկությունն այն է, որ ինքը դառնա «գենսեկ» ու իշխանական ղեկը զիջի միայն ոտքերով առաջ տարբերակով՝ «ա լյա» Բրեժնև, կամ, եթե ստացվի, «ա լյա» Ստալին։
Պատահական չէ, որ «նոր» կառավարության ծրագրում հատուկ ընդգծված է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը։ Նկատենք, որ այդ փոփոխությունները պետք են անձամբ Սերժին, այլ ոչ թե հայ ժողովրդին։
Հետևաբար, որևէ պարագայում չի կարելի մտնել սահմանադրական փոփոխությունների քննարկումների դաշտ։ Պետք է այն մերժել «չորով», և վերջ։
Այո՛, հանրության որոշակի շերտերի ու քաղաքական շրջանակների մոտ կա համակրանք պետական կառավարման խորհրդարանական մոդելի հանդեպ, բայց Սերժի ներկայացրածը խորհրդայի՛ն մոդել է։ Եվ, բացի այդ, նոր Սահմանադրության թեմային պետք է անդրադառնա նոր իշխանությունը, այլ ոչ թե մարտի 1–ի միջոցով նախագահի աթոռին հայտնված ու տոկոս «խփելով» այդ աթոռին մնացած սուբյեկտը։
Եթե Սարգսյանն ու իր նեղ թիմը գնան սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի, ապա պետք է այդ հանրաքվեն վերածել Սերժի անվստահության հանրաքվեի ու հասնել արտահերթ նախագահական ընտրությունների։
Շատ կարևոր է, որ Բաղրամյան 26–ի վերահսկողությունից դուրս գործող հիմնական քաղաքական ուժերը միասնաբար տորպեդահարեն սահմանադրական փոփոխությունների գաղափարը, քանզի դա իշխանությունը Մելիք–Ադամյան փողոց տեղափոխելու հակապետական ու հակաիրավական գաղափար է, ինչի մասին անթաքույց հայտարարեց Սերժ Սարգսյանն իր ու Շարմազանովի շուրթերով։
Ի՞նչ է նշանակում՝ առաջիկա տասը տարիների ընթացքում իշխանությունը գտնվելու է Մելիք–Ադամյան փողոցում։ Դա ձեռնոց նետել է նշանակում, և այդ ձեռնոցը պետք է վերցնել ու համարժեք պատասխան հասցնել։
Հայաստանի շահերը չեն կարող զոհաբերվել իշխանությունը գերկենտրոնացնելու ծրագրերին։ Մի քանի հոգու պատճառով մեր ժողովուրդը չպետք է տուժի։
Բաղրամյան և Մելիք–Ադամյան չհատվող փողոցները

Կարեն Հակոբջանյան