Լրահոս

22.05.2014 10:37


«Վերնիսաժի դեպքերին ներկա Արագածոտնի մարզի քննչականի պետը չի միջամտել»

«Վերնիսաժի դեպքերին ներկա Արագածոտնի մարզի քննչականի պետը չի միջամտել»

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Կարո Կարապետյանի փեսան իջել է մեքենայից, որպեսզի տեսնի, թե ում BMW X 6 մակնիշի մեքենան է փակել իրենց ճանապարհը: Ականատեսների վկայությամբ՝ Գոռը նրանց ասել է. «Ախպեր ջա՛ն, քեզ ենք սպասում, արի՛, մեքենադ քաշի՛, դուրս գանք»:

Էդ մեքենայի վարորդներն, ըստ ականատեսների, Գոռին պատասխանել են. «Արա՛, ո՞նց ես խոսում, պետք լինի՝ 15 րոպե էլ կսպասես»:

Ու այդտեղից սկսվել է լեզվակռիվ: Էդ ջանավար տղեքը Գոռի դոշերից բռնեցին ու տվեցին պատին: Գետնին էին գցել ու քացիներով խփում էին: Գոռը փախավ, ուզում էր հասնել մեքենային, որ, երևի, փրկվեր, բայց քաշին, մեքենայից գցեցին ու էլի ծեծեցին:

Ըստ թերթի զրուցակիցների` այդ ընթացքում Գոռի կինը սկսել է գոռալ, թե ինչ եք անում, երեխան լացում է, վախենում է, դադարեցրե՛ք:

Այս պատմության մեջ ամենատարօրինակը ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզի քննչականի պետ Մարատ Դուրյանի պահվածքն է: Նա Գոռի ծեծին հետևել է մեքենայի մեջ նստած: Եվ երբ տեսել է, որ բանը բանից անցնում է, դուրս է եկել մեքենայից, սակայն չներկայանալով ոստիկանության աշխատակից՝ ասել է՝ դարարեցրե՛ք, ի՞նչ եք անում: Մեր տեղեկություններով՝ ծեծողներն այդ պահին թողել են Գոռին ու Մարատ Դուրյանին են հարվածել՝ դեմ տալով պատին, թե դու մի՛ խառնվի, թե չէ, վատ կլինի:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը