Երեկ կեսօրից հետո համացանցում սկսեցին ակտիվորեն տարածել «Նիկոլ Փաշինյանի սենսացիոն ելույթը» վերնագրով մի տեսանյութ:
Սովորաբար, իբրեւ սենսացիա, տարածում են Քիմ Քարդաշյանին, անհայտ մասնագիտության տեր այս կամ այն «համաշխարհային աստղերին» ու նաեւ տեղական «աստղերին» վերաբերող նյութերը: Էլ չենք խոսում Կոնչիտայի մասին:
Այսինքն, նման «սենսացիաներից» էնքան կուշտ ենք, որ հերթական «սենսացիոն ելույթն» այլեւս լսել-դիտելու ցանկություն չկա:
Բայց քանի որ համառորեն շարունակում էին տարածել (նաև Բաղրամյան 26–ի տիրույթում գործող «ֆեյքերի» միջոցով) Նիկոլի «սենսացիոն ելույթի» տեսագրությունը, մտածեցի՝ դե լավ, մի հատ տեսնեմ՝ ի՞նչ է ասում:
Ոչ մի «սենսացիոն» հայտարարություն չլսեցի։ Այդ ամենի մասին, ինչպես ասում են, ով չի ալարել, խոսել ու գրել է:
Իսկ երբ լսեցի Աշոտյանի ելույթը, որում նա զարմանալիորեն մի ճիշտ հարցադրում արեց, նոր միայն հասկացա Նիկոլի «սենսացիոն ելույթի» շարժառիթները:
Աշոտյանը հարցրեց, թե ինչո՞ւ անցած երկու տարիներին «նմանատիպ պոռթկումներ չեն եղել»: Աշոտյանը ներսի մարդ է ու շատ լավ գիտի նմանատիպ մարդկանց պոռթկումների շարժառիթների մասին։
Իրոք: Չեմ հիշում, որ Նիկոլն անցած տարիներին այսքան բուռն եւ կրքոտ հարձակվեր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի վրա: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ էր խնայում նրան: Ավելին, օֆշորային սկանդալի փուլում նա այնպիսի «պաս» տվեց Տ. Սարգսյանին, որ վերջինս հնարավորություն ստացավ արդարանալու, թե Կիպրոսում գրանցված օֆշորային կազմակերպության ստեղծման օրն ինքը Չեխիայում է եղել, և, հետևաբար, չէր կարող օֆշորային կազմակերպություն գրանցել։ Ճիշտ է, դա շատ ծիծաղելի արդարացում էր, բայց նման բան անելու հնարավորություն տվեց Նիկոլ Փաշինյանին պատկանող թերթը։
Հետաքրքիր է՝ իր ելույթում ինչո՞ւ Փաշինյանը շրջանցեց Տիգրան Սարգսյանին եւ Սերժ Սարգսյանին եւ կենտրոնացավ միայն «նոր» կառավարության վրա, որի 50 տոկոսը Տիգրան Սարգսյանի կաբինետի անդամներն են, եւ մնացել են իրենց տեղերում: Ինչո՞ւ «մոռացավ» խոսել Սերժ և Տիգրան Սարգսյանների այն բիզնեսների մասին, որոնք ակնհայտ կոռուպցիոն հետք ունեն՝ «Որոտանի» հէկ, Մարզահամերգային համալիրի վաճառքի պատմություն, միլիարդավոր դոլարների հասնող վարկերի անհայտացում, դոլարի փոխարժեքի «գիշերային» փոփոխություն, արագաչափերի տեղադրում, կարմիր կետագծերի անցկացում, բիոզուգարանների կասկածելի գործարք, հեռուստագովազդի շուկայի գրեթե մոնոպոլացում, կովերի կթման թեմայով դասախոսության միջոցով միլիոնավոր դոլարների դուրս գրում և այլն։
Չէ՞ որ «նոր» կառավարությունը ձեւավորել է Սերժ Սարգսյանը, որին, չգիտես՝ ինչու, Նիկոլը գոնե «մի մուշտի» չհասցրեց: Կամ ինչո՞ւ «մոռացավ» նախ հետաքրքրվել օֆշորային սկանդալի մեջ ներքաշված Տիգրան Սարգսյանի մասին, ով հայտնի է՝ վեց տարի ձախողել է կառավարության ծրագրերը:
Սրանից էլ լավ սենսացիա՞. հրապարակավ հայտարարել, թե ե՞րբ են իշխանությունները պատրաստվում դեսպանի պաշտոն նվիրելու փոխարեն պատասխանատվության կանչել նախկին վարչապետին: Երեւի Շմայսը խանգարեց, ու Նիկոլի մտքի թելը կտրվեց, թե չէ, անպայման կհնչեցներ նաեւ այդ հարցը:
Հաստատ չէր «մոռանա» նաեւ ասել, որ թիվ մեկ «կոռուպցիոները» «Վերջի բոլշեւիկն» է: Բայց դե, Շմայսը կտրեց մտքի թելը:
Սակայն ո՛չ, թողած Սերժ եւ Տիգրան Սարգսյաններին, Նիկոլն իր աննախադեպ «պոռթկման» պահերը նվիրեց բացառապես «նոր» կառավարությանը, որի կազմը, էլի ենք կրկնում, հնից շատ չի տարբերվում:
Ի դեպ, Աշոտյանը «սելֆի անելու» խորհուրդ էլ տվեց:
Եվ ես հիշեցի անցյալ տարի Նիկոլի եւ Տիգրան Սարգսյանի «սելֆի արած» պահը խորհրդարանի դահլիճում, երբ միասին ջերմ զրուցում էին եւ համերաշխորեն ինչ-որ հարց էին քննարկում:
Սերժ եւ Տիգրան Սարգսյանների ու Նիկոլի միջեւ, փաստորեն, «անհասկացողության պատը» վաղուց է քանդվել, ուղղակի մենք ենք մնացել «անհասկացող»:
Ամեն դեպքում, վատ չէ, երբ այս երեքին հաջողվել է արդյունքի հասնել՝ քանդելով երկուսի եւ մեկի միջեւ եղած «անհասկացողության պատը»:
Այո՛, առանձին դեպքերում քանդելով էլ կարելի է ինչ-որ բան «կառուցել»: Օրինակ՝ անձնական հարաբերությունների հարթություն:
Նիկոլ Փաշինյանի «սենսացիոն» լռության մասին

Կիմա Եղիազարյան