ԱՄՆ Դելավեր նահանգի ավտոմայրուղիներից մեկում վթարի է ենթարկվել մեծ թվով փեթակներ տեղափոխող բեռնատարը։ ՃՏՊ–ի հետևանքով մոտ 20 մլն մեղու է հայտնվել ազատության մեջ: Մի քանի ժամ անընդմեջ ոստիկանները չեն կարողացել մոտենալ բեռնատարին։ Ինչպես փոխանցում է «USA Today»–ը, Նյուարկ քաղաքին հարակից ճանապարհը ստիպված են եղել փակել։ 55-ամյա բեռնատարի վարորդ Մայք Գրեյը և նրա երկու երիտասարդ գործընկերները փրկվել են վթարի վայրից փախուստով։
Բժիշկների խոսքերով՝ նրանք մոտ 50-100 մեղվի խայթոց են ստացել։ Այնուամենայնիվ, այլ լուրջ վնասվածքներ ո՛չ Գրեյը, ո՛չ նրա երկու ուղևորները չեն ստացել։ Դեպքի վայր են ժամանել ոչ միայն ոստիկաններ, այլև մեղվապահներ, փրկարարներ, ինչպես նաև կազմակերպության ներկայացուցիչներ, որոնց պատկանող փեթակներն էին տեղափոխվում։
ԱՄՆ–ում միլիոնավոր մեղուներով բեռնատար է շրջվել

Տեղեկացնում է russian.rt.com–ը։