Մեկնաբանություն

22.05.2014 11:34


Սերժ և Տիգրան Սարգսյանների «հանրահավաքն» ԱԺ–ում

Սերժ և Տիգրան Սարգսյանների «հանրահավաքն» ԱԺ–ում

Շատ յուրօրինակ մարդ է Սերժ Սարգսյանը՝ Բաքվի պարտիական դպրոցի շրջանավարտը։ Նա մի կողմից «նոր» Կառավարությանն ուղարկում է ԱԺ՝ ծրագիր ներկայացնելու, իսկ մյուս կողմից նույն այդ Կառավարության դեմ «հանրահավաք» է կազմակերպում գեղամյանական «շկոլայի» նորաթուխ ներկայացուցչի միջոցով։ Այսինքն, «Վերջի բոլշևիկն» իր ոճին չի դավաճանում։

Նրանց, ովքեր ոգևորված են Նիկոլ Փաշինյանի «թունդ ընդդիմադիր» ելույթից, խորհուրդ կտանք նայել Արտաշես Գեղամյանի համանման ելույթները մինչև ՀՀԿ համամասնական ցուցակում հայտնվելը։

Կատարողական վարպետությամբ ու էլեկտորատով Նիկոլը զգալիորեն զիջում է Արտաշես Մամիկոնիչին։ Այնպես որ, «տղա յա», «մալադեց», «Նիկոլը տեսա՞ք՝ ինչ ելույթ ունեցավ», «Բա որ ասում ենք՝ Նիկոլը դեմք ա ...» ու նմանատիպ այլ բացականչությունները և հիացական գնահատականները վկայում են այդպիսի բացականչություններ անողների և գնահատական տվողների անտեղյակության կամ քաղաքական անմեղսունակության մասին, քանզի ակնհայտ է, որ գործ ունենք շարքային հաճախորդի հետ, ընդ որում՝ վաղուց բացահայտված հաճախորդի։

Դե հիմա թող Հովիկ Աբրահամյանը տեսնի, որ բոլորի համար ընդունելի վարչապետ լինելու տարբերակը բացառված է, քանզի Սերժ Սարգսյանն այս Կառավարությունից ակնկալում է ընդամենը իր վերարտադրությանը նպաստող սահմանադրական փոփոխությունների անցկացում (կեղծում), որից հետո նա պարզապես «կքցի» Հովիկ Աբրահամյանին էլ, մյուսներին էլ։ Իսկ ահա սոցիալ–տնտեսական վիճակի բարելավումը բացարձակապես չի հետաքրքրում Սարգսյանին։ Ճիշտ հակառակը՝ որքան վատ լինի, այնքան նա հեշտությամբ հետագայում «կքցի» «նոր» Կառավարությանը՝ դա ներկայացնելով որպես վատ աշխատանքի պատիժ։ Այնպես որ, հանրության և Սերժ Սարգսյանի շահերը խիստ հակասության մեջ են։ Իսկ դա նշանակում է, որ Հովիկ Աբրահամյանը, ձգտելով բոլորի համար ընդունելի լինել, վերածվելու է բոլորի համար անընդունելի վարչապետի՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով, բայց դա իր որոշելիքն է։

Ակնհայտ է, որ ՀՀԿ ղեկավարը մշտապես աշխատելու է Հովիկ Աբրահամյանի ու նրա կաբինետի դեմ՝ օգտագործելով տարբեր տեխնոլոգիաներ ու մարդկանց։ Նիկոլի երեկվա շոուն Սերժի ռեժիսուրայով էր։ Նմանատիպ շոուներ դեռ շատ են լինելու, այնպես որ, Հովիկ Աբրահամյանը թող պատրաստ լինի դրան։

Նիկոլի ու նրա նմանների միջոցով Սերժը պայքարելու է ամենօրյա ռեժիմով։

«Դհոլության» պահանջարկը Տիգրան Սարգսյանի հեռացումից հետո կտրուկ բարձրացել է Մելիք–Ադամյան փողոցի «տիրակալի» մոտ, քանզի «Օֆշորի Տիկոյի» հեռացումը չէր մտնում նրա պլանների մեջ։

«Դհոլները» Սերժին պետք են տարբեր «ճակատներում», այդ թվում՝ Կառավարության դեմ կռիվ տալու համար։ Դա է պատճառը, որ երեկ Նիկոլը փրփուրը բերանին «ատռաբատիված» էր անում։ Այսինքն, զբաղված էր յուրօրինակ գործարարությամբ (գործելով ամբողջությամբ ստվերային դաշտում)՝ բոլշևիկյան հռետորաբանության և գեղամյանատիպ ճղճղան ձայնի կիրառմամբ։

Հովիկ Աբրահամյանը եթե խելք ունենա, ապա ստվերի դեմ պայքարը պետք է սկսի հենց հաճախորդությա՛ն տիրույթից։ Դրա համար նա պետք է իր հարաբերությունները պարզի Սերժի և երկխոսության մեջ մտնի հանրության հետ, բայց դե, մարդն ուզում է բոլորի համար ընդունելի վարչապետ դառնալ ...

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը