Լրահոս

22.05.2014 11:43


ՍԱՊԾ. «Հավկիթի դեղնուցի գույնն անվտանգության ցուցանիշ չէ»

ՍԱՊԾ. «Հավկիթի դեղնուցի գույնն անվտանգության ցուցանիշ չէ»

Ձվի վերջին խմբաքանակը ՀՀ է ներկրվել մարտի 19-ին: Դրանից հետո ՍԱՊԾ-ն հավկիթի շուկայում դիտարկում է իրականացրել, և ներմուծված ձու չի հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ ձվի շուկան պարբերաբար ծառայության ուշադրության կենտրոնում է:

Այս տարի այդ շուկայում մի քանի դիտարկում է կատարվել, արդյունքները հրապարակվել են: Դիտարկումների արդյունքում հայտնաբերվել էին ժամկետանց, թերի մակնշված և համեմատաբար քիչ քանակությամբ առանց մակնշման ձվեր: Դրանց վաճառքը կասեցվել էր, և այդ հավկիթները ոչնչացվել էին:

Եվ ձվի դեղնուցի գույնի մասին. հավկիթի դեղնուցի գույնը, անկախ նրանից՝ կլինի դեղին, մուգ դեղին, թե շագանակագույն, անվտանգության ցուցանիշ չէ: ՍԱՊԾ-ն տեղեկացնում է, որ ձվի դեղնուցի գույնը ձևավորվում է միմիայն թռչնի կերամիավորից: Այսինքն, կախված է այն հանգամանքից, թե տվյալ թռչունը ինչ տեսակի կերով է սնվել:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը