Լրահոս

22.05.2014 13:18


Կնոջը չհաջողվեց կալանավոր ամուսնուն թմրամիջոց հասցնել

Կնոջը չհաջողվեց կալանավոր ամուսնուն թմրամիջոց հասցնել

Ինչպես տեղեկացրել էինք` ապրիլի 28-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության և «Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակիցները Երևանի Պ. Սևակի փողոցի թիվ 58 տան մոտից, ապօրինի թմրամիջոցներ պահելու և իրացնելու կասկածանքով, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով բերման էին ենթարկել 1980 թ. ծնված Սասուն Ե.-ին, որի մոտ հայտնաբերվել էր մարիխուանա թմրամիջոցի նմանվող 28,2 գ դեղնականաչավուն զանգված և 1 լիտրանոց շշի մեջ լցված դեղնաշագանակագույն հեղուկ:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել էր, որ հայտնաբերվածը Սասուն Ե.-ին փոխանցել է 1983 թ. ծնված Արևիկ Շ.-ն` «Կոշ» ՔԿՀ-ում պատիժը կրող ամուսնուն` 1983 թ. ծնված Յուրի Ա.-ին /պատիժը կրում է 2008 թ.-ից ՀՀ քր. օր. 175 հոդ. 2-րդ մասով/ փոխանցելու համար:
Պարզվել էր նաև, որ Արևիկ Շ.-ն շշի մեջ գտնվող ծիրանի հյութի մեջ մանրացրել և լուծել է 30 հաբ «Դիազեպամ» տեսակի հոգեմետ դեղամիջոց, որը ապրիլի 28-ին ձեռք է բերել Կարապետ Ուլնեցու փողոցի 1-ին փակուղու 5 շենքի մոտ` 1957 թ. ծնված Աղասի Ա.-ից, որը նույն օրը, ժամը 20.00-ին, իրեն ամրակցված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով Կարապետ Ուլնեցու փողոցի թիվ 72 շենքի մոտից բերման է ենթարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:
Ոստիկանության ծառայողների պահանջով ապրիլի 29-ին Արևիկ Շ.-ն իր բնակարանից ներկայացրել է «Դիազեպամ» դեղամիջոցի 30 հաբ:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները պարզել են, որ Արևիկ Շ.-ն այս տարվա ընթացքում 4 անգամ խոշոր չափի մարիխուանա թմրամիջոց է ձեռք բերել 1947 թ. ծնված Էլզա Մ.-ից, որը մայիսի 20-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի և Հրազդանի բաժինների ծառայողների կողմից բերման է ենթարկվել և տվել խոստովանական ցուցմունք:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը