Լրահոս

22.05.2014 19:30


Բալկաններում ջրհեղեղի զոհ է դարձել մոտ 50 մարդ

Բալկաններում ջրհեղեղի զոհ է դարձել մոտ 50 մարդ

Մոտ 50 մարդ է զոհվել Բալկաններում ավերիչ ջրհեղեղի հետևանքով, որոնցից 30-ը՝ Սերբիայում: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի ԱԻՆ–ը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սերբիայում 27 մարդ է զոհվել։ Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել։

«Ռուս–սերբական մարդասիրական կենտրոնի տվյալներով՝ 30 մարդ է զոհվել, ավելի քան 15 հազար մարդ տարհանվել է։ Աղետին արձագանքելու եվրաատլանտյան համակարգող կենտրոնի տվյալներով՝ Բոսնիայում և Հերցեգովինայում 19 մարդ է զոհվել»,–նշվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Խորվաթիայում ուժեղ ջրհեղեղի պատճառով վտանգի երկրորդ մակարդակն է գործում առկա երեքից։

Ունա և Օրոլժավա գետերում ջրի բարձր մակարդակը պահպանվում է։ Ջրհեղեղը բալկանյան երկրներում առաջացել է երկարատև հորդառատ անձրևների պատճառով։ Ներկա պահին անձրևը դադարել է, սակայն առավել մեծ վտանգ են ներկայացնում ափերից դուրս եկած գետերն ու սողանքները։

Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը