Լրահոս

22.05.2014 13:25


Ուկրաինայում հերթական բախումներից կան զոհեր և վիրավորներ

Ուկրաինայում հերթական բախումներից կան զոհեր և վիրավորներ

Ուկրաինայի Լուգանսկի և Դոնեցկի շրջաններում ուժայինների և զինված աշխարհազորայինների միջև հերթական բախումներն են տեղի ունեցել։ Վոլնովախա քաղաքի մերձակայքում սպանվել է 8 ուժային, վիրավորվել՝ 18-ը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Դմիտրի Տիմչուկը:

Ուկրաինական ԶԼՄ–ի փոխանցմամբ՝ լուրը հաստատել է երկրի պաշտպանության նախարարը՝ չմանրամասնելով, սակայն, զոհերի թիվը։

Այս խորագրի վերջին նյութերը