Լրահոս

22.05.2014 18:42


«Սինոփսիսը» հրապարակում է 2014 ֆինանսական տարվա երկրորդ քառորդի տվյալները

«Սինոփսիսը» հրապարակում է 2014 ֆինանսական տարվա երկրորդ քառորդի տվյալները

«Սինոփսիս» ընկերությունը (Nasdaq: SNPS)՝ ինտեգրալ սխեմաներում(ԻՍ) եւ էլեկտրոնային համակարգերում նորարարությունների արագացման համար օգտագործվող ծրագրային ապահովման , մտավոր սեփականության եւ ծառայությունների մատակարարման ոլորտում համաշխարհային առաջատարը, այսօր հայտնել է 2014 ֆինանսական տարվա երկրորդ քառորդի տվյալները:

2014 ֆինանսական տարվա երկրորդ քառորդի համար Սինոփսիսը հայտնել է 517.7 մլն ԱՄՆ դոլլար եկամտի մասին, որը գերազանցում է 2013 ֆինանսական տարվա երկրորդ քառորդի 499.3 մլն ԱՄՆ դոլլար եկամուտը 3.7 տոկոսով:

«Մեր երկրորդ քառորդի արդյունքները շատ հզոր էին, առաջնորդված առողջ բիզնեսի բոլոր առանցքային ոլորտներով,- ասում է «Սինոփսիսի» նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Աարտ դե Ջիզը: - Ի հավելումն ասեմ, որ մենք ներկայացրել ենք մի քանի նոր կարեւոր պրոդուկտներ, ներառյալ IC Compiler II-ը, որը փոխել է թվային նախագծման մեջ խաղի կանոնները, եւ մենք ավարտել ենք Coverity ընկերության ձեռքբերումը՝ մուտք գործելով ծրագրային ապահովման որակի, փորձարկման եւ անվտանգության ձեւավորվող շուկա»:

Այս խորագրի վերջին նյութերը