Եգանյան. «40 հազ ՀՀ քաղաքացու մուտքը Ռուսաստան երեք տարով արգելված է»
Այսօր ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը Ռուս-հայկական միգրացիոն հարցերով աշխատանքային 4-րդ նիստի ժամանակ նշել է, որ Հայաստան է ժամանելու Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարը, ով հանդիպելու է երկրի քաղաքական ղեկավարության հետ:
«Հույս ունենք, որ հանդիպումների արդյունքում որոշակի դյուրացումներ կսահմանվեն Ռուսաստանի սահման մուտք գործելու հետ կապված խնդիրներ ունեցող Հայաստանի քաղաքացիների համար»,–ասել է Եգանյանը՝ հավելելով, որ 40 հազար ՀՀ քաղաքացիների մուտքը Ռուսաստանի Դաշնություն արգելվել է երեք տարով։
Եգանյանը պարզաբանել է, որ դա պայմանավորված է Ռուսաստանի օրենսդրությամբ, որը նախատեսում է օտարերկրացիների՝ երեք տարով մուտքի արգելք վարչական իրավախախտումների պատճառով (օրենքը կիրառվում է վարչական երկու իրավախախտում անելու դեպքում)։ Բանախոսը շեշտել է. «Ռուսաստանում այսօր 540 հազ Հայաստանի քաղաքացի կա: Այսինքն, երեքից մեկի մոտ այս խնդիրը կա: Նրանցից շատերը նույնիսկ տեղյակ էլ չեն, քանի որ խնդիրն առաջանում է Ռուսաստանը լքելուց հետո»:
Բանախոսի տվյալներով՝ նման խնդրի առաջ 170 հազար ՀՀ քաղաքացի է կանգնած։ Եգանյանը տեղեկացրել է, որ վերջին կես տարվա ընթացքում ակտիվ քննարկումներ են տարվում, բանակցություններ են ընթանում, որ խնդրի վերաբերյալ դյուրացումներ սահմանվեն։