Վերջին 35 տարվա մեջ առաջին անգամ Իսպանիայում արգելվել է ցլամարտը
Նախօրեին Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տեղի ունեցած ցլամարտի ժամանակ ցլերը 3 հաղթանակ են տարել տորեադորների նկատմամբ։
«The Daily Mail»-ի փոխանցմամբ՝ կատաղած ցլերն այնպես ուժգին են պոզահարել ու տապալել բոլոր 3 ցլամարտիկներին, որ արդյունքում ոչ մի մատադոր չի կարողացել շարունակել մարտը։
Առաջին ցլամարտիկը դաշտ դուրս գալուց րոպեներ անց տեղափոխվել է հիվանդանոց և բազմաթիվ վիրահատություններից հետո գտնվում է կայուն ծանր վիճակում։ Հաջորդ 2 մատադորները ևս բազմաթիվ վնասվածքերով տեղափոխվել են հիվանդանոց։
Արդյունքում կազմակերպիչները ստիպված են եղել չեղյալ հայտարարել ցլամարտը։ Նշենք, որ նման բան վերջին 35 տարվա մեջ առաջին անգամ է տեղի ունենում։