Լրահոս

22.05.2014 21:12


Աֆղանստանում կանացի հագուստ հագած գրոհայինները հարձակվել են ոստիկանության հենակետի վրա

Աֆղանստանում կանացի հագուստ հագած գրոհայինները հարձակվել են ոստիկանության հենակետի վրա

Աֆղանստանի արևելյան Լագման շրջանում գրոհայինների ջոկատը հարձակվել է ոստիկանության անցակետի վրա։ 4 իրավապահ մահացել է։

Միջադեպը տեղի է ունեցել լույս հինգշաբթի գիշերը։

Ականատեսների պատմածով՝ գրոհայինները զգեստափոխված են եղել կանացի հագուստով։ Փոխհրաձգությունը շարունակվել է այնքան, մինչև դեպքի վայր են ժամանել ոստիկանության լրացուցիչ ուժեր։ Ըստ նախնական տվյալների՝ սպանվել է մի քանի գրոհային: Այս մասին հայտնում է Аfghanistan.ru-ն։

Այս խորագրի վերջին նյութերը