Ինչպես տեղեկացնում է ԳԱԼԱ-ն, այսօր երեկոյան տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստը, որը վարել է կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը: Նիստում, ըստ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի, քննարկվել են շաբաթ օրը կայանալիք համագումարի հետ կապված կազմակերպչական հարցեր:
«Քննարկել ենք ներկուսակցական կազմակերպչական հարցեր, որոնք կապված են մեր համագումարի հետ, եւ նիստի փոքր-ինչ երկար տեւողությունը պայմանավորված էր այն հանգամանքով»,-նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ մամլո խոսնակը:
Էդուարդ Շարմազանովն ասաց, որ համագումարին այլ քաղաքական ուժերի ղեկավարներ եւ ներկայացուցիչներ հրավիրված չեն:
Ըստ նրա՝ համագումարին լինելու է կուսակցության նախագահի ընտրություն, ինչպես նաեւ ղեկավարները հանդես են գալու ծրագրային հաշվետու ելույթով:
Շաբաթ օրը ՀՀԿ–ն համագումար կհրավիրի

Մանրամասները՝ ԳԱԼԱ–ում։