Լրահոս

23.05.2014 08:51


Պատահար Բազում գյուղի մոտակայքում

Պատահար Բազում գյուղի մոտակայքում

Մայիսի 22-ին, ժամը 21.35-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Բազում գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Վանաձոր - Ստեփանավան հատվածում` Բազում գյուղի մոտակայքում (1-ին կմ), «Մերսեդես» մակնիշի 26 ՕՍ 233 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլխիվայր ընկել գետակը, ինչից ուղևոր` 1985 թ. ծնված Տ. Ք.-ն տեղում մահացել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ Ա. Շ.-ն տեղափոխվել է Վանաձորի ԲԿ:
Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը ծանր է:
Հրշեջ-փրկարարները դին հանձնել են ոստիկանության աշխատակիցներին, հոսանքազրկել ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը:

Այս խորագրի վերջին նյութերը