Լրահոս

23.05.2014 19:56


Գվատեմալայի նախկին նախագահը ԱՄՆ–ում դատապարտվել է 5 տարվա ազատազրկման

Գվատեմալայի նախկին նախագահը ԱՄՆ–ում դատապարտվել է 5 տարվա ազատազրկման

Գվատեմալայի նախկին նախագահ Ալֆոնսո Պորտիլլոն ԱՄՆ-ում դատապարտվել է 5 տարի և 9 տարի ամիս ազատազրկման այն բանից հետո, երբ խոստովանել է ամերիկյան բանկերի միջոցով փողեր լվանալու և կաշառք վերցնելու փաստը։

«Reuters»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ իշխանություններն ավելի վաղ Պորտիլլոյին մեղադրել էին տասնյակ մլն դոլարների լվացման համար։ Գվատեմալայի նախկին նախագահը խոստովանել է, որ կաշառքի տեսքով 2.5 մլն դոլար է ստացել Գվատեմալայում Թայվանի դեսպանությունից այն բանի համար, որ Գվատեմալան չի հրաժարվի Չինաստանի կղզի պետության ճանաչումից։

Այս խորագրի վերջին նյութերը