Լրահոս

23.05.2014 14:16


Ադրբեջանի ԱԳ նախարար. «Հայկական զորքերը պետք է դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղին հարող 7 շրջաններից»

Ադրբեջանի ԱԳ նախարար. «Հայկական զորքերը պետք է դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղին հարող 7 շրջաններից»

Բաքվում ընթացող Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային միջոցները չեն սպառվել:

«Մադրիդյան սկզբունքները միանգամայն իրատեսական էին. մենք կարող էինք քայլ առ քայլ առաջ ընթանալ: Հակամարտությունը չի կարող լուծվել մեկ գիշերում, դա խոր հակամարտություն է: Անհրաժեշտ է վերացնել պատերազմի հետևանքները, այնուհետև վստահության մթնոլորտ ստեղծել մարդկանց շրջանում: Ամենագլխավոր սպառնալիքը Հայաստանի զինված ուժերի առկայությունն է «Ադրբեջանի տարածքում»: Առաջին հերթին հայկական զորքերը պետք է դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղին հարող 7 շրջաններից: Այնուհետև պետք է վերականգնել հաղորդակցությունը», -ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Այս խորագրի վերջին նյութերը