Տնտեսական

23.05.2014 14:20


Դավիթ Գևորգյան. «Տրանսպորտի օլիգարխն էլ ԱԺ նորաթուխ նախագահն է` Գալուստ Սահակյանը»

Դավիթ Գևորգյան. «Տրանսպորտի օլիգարխն էլ ԱԺ նորաթուխ նախագահն է` Գալուստ Սահակյանը»

Այսօր «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության անդամ Դավիթ Գևորգյանը լրագրողներին ասել է, որ ոչ մեկի համար գաղտնիք չէ՝ ովքեր են գծերի իրական տերերը, և տպավորություն է, որ ամեն մի օլիգարխ պետք է «բռիլոկի» նման մի քանի գիծ ունենա իր թաղամասում։

«Նրանք, ովքեր ներկայանում են ուղևորափոխադրողներ, իրական գծատերերը չեն: Բոլորս էլ շատ լավ գիտենք, որ Ավանի բոլոր գծերը Տարոն Մարգարյանինն են, ՀԱԹ-ինը` Սամվել Ալեքսանյանին են պատկանում, իսկ տրանսպորտի օրիգարխն էլ ԱԺ նորաթուխ նախագահն է` Գալուստ Սահակյանը: Ես նորություն չեմ ասում. այս մասին բոլորը գիտեն, նույնիսկ ուղևորափոխադրողներն են ժպիտով ընդունում, որ գծատերերն իրենք չեն»։

Նա նշել է նաև, որ քաղաքապետարանը ռեալ հաշվարկներ չի անում, այլ սպասում է, թե երբ է Բաղրամյան 26-ը սակագինը բարձրացնելու հրահանգ տալու. «Մենք մոտ մեկ տարի առաջ հանդիպել ենք ուղևորափոխադրողների հետ, բազմաթիվ հարցեր ենք տվել, իրենք պատասխաններ չունեն: Նրանց ներկայացրած տվյալներով` ամեն գծատեր տասը միլիոն դոլար վնաս է կրել: Մենք քաղաքապետարանից վերցրել ենք հաշվարկների ցուցակը, որով երեւում է, թե ոնց են հաշվարկվում ծախսերը: Ցո՛ւյց տվեք Երևանում մի նոր գազել, էլ չեմ ասում, որ հաշվարկի մեջ ներկայացված գազելի գինը չի համապատասխանում իրական արժեքին»։

Ըստ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ հարյուր դրամ սակագինն էլ է շատ տրանսպորտի համար։

Այս խորագրի վերջին նյութերը