Լրահոս

23.05.2014 20:58


Ռուսաստանը կօգնի Հնդկաստանին ատոմային ոլորտ ստեղծել

Ռուսաստանը կօգնի Հնդկաստանին ատոմային ոլորտ ստեղծել

Ռուսաստանը կօգնի Հնդկաստանին ատոմային ոլորտ ստեղծել, ինչպես նաև որակավորված մասնագետներ պատրաստել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի հախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա նաև ընդգծել է, որ Մոսկվան և Նյու–Դելին մտադիր են պարզեցնել վիզային ռեժիմը։ Դա անհրաժեշտ է որակավորված մասնագետների ուղևորությունների համար, այդ թվում՝ ռուսաստանցիների, ովքեր օգնում են Հնդկաստանին այդ գործում։

Պուտինը խոստովանել է, որ Ռուսաստանը և Հնդկաստանը «վաղուց են քննարկում» առանց վիզայի ռեժիմը։ ՌԴ նախագահը հստակեցրել է, որ դա շատ կարևոր է համատեղ ծավալուն նախագծերի իրականացման համար, մասնավորապես, ատոմային էներգետիկայի և պաշտպանության բնագավառում։

«Ռուսաստանի Դաշնությունը ոչ միայն կկառուցի միջուկային բլոկներ Հնդկաստանում, այլ մի ամբողջ ոլորտ կստեղծի»,-ասել է Պուտինը:

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը