Լրահոս

24.05.2014 10:42


«Վահրամ Բաղդասարյանը տեղյակ չէ, որ իշխանություն տվող-չտվողն իրենք չեն»

«Վահրամ Բաղդասարյանը տեղյակ չէ, որ իշխանություն տվող-չտվողն իրենք չեն»

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «Զոռբայությամբ իշխանության չեն գալիս. մենք զոռբաներին իշխանություն չենք տա»,– հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«ՉԻ» - Տարօրինակ է, իհարկե, որ ՀՀԿ ներկայացուցիչն է նման բան հայտարարում: Կարելի է կարծել, թե ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը 2008-ին անսահման բարության և ջերմ մթնոլորտում է նախագահ դարձել, մարտի 1-ի հարյուր հազարավոր ցուցարարներին էլ ոստիկանությունն ու ներքին գործերը ծաղիկներով ու սրտաձև փուչիկներով են դիմավորել: Բայց սա դեռ մի կողմ թողնենք:

Ուշադրություն դարձրեք Վահրամ Բաղդասարյանի հայտարարության երկրորդ մասին՝ «մենք զոռբաներին իշխանություն չենք տա»: Այդ մարդը երևի տեղյակ չէ, որ իշխանություն տվող-չտվողն իրենք չեն. ժողովուրդն է որոշում՝ ում տալ իշխանությունը: Իսկ ժողովրդի այդ իրավունքը խլելը հենց զոռբայության ամենաբացահայտ դրսևորումն է: Ճիշտ է, Սերժ Սարգսյանը դա փոքր-ինչ այլ կերպ է ձևակերպել՝ «ինչքան տոկոս պետք ա՝ կխփենք», բայց դրանից էությունը չի փոխվում»:

Այս խորագրի վերջին նյութերը