Պենտագոնը կհրաժարվի մի շարք ռազմական կառույցներից Եվրոպայում
Պենտագոնը կհրաժարվի 21 օբյեկտներից՝ տեղակայված Եվրոպայում, և կփոխանցի դրանք տեղակայման երկրների վերահսկողությանը։ Այս մասին գրում է «The Washington Times»–ը՝ Պենտագոնի մամուլի քարտուղար, փոխծովակալ Ջոն Կիրբիին հղումով։ ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները նման միջոցառումներն անվանում են «աննշան ենթակառուցվածքային փոփոխություններ», որոնք կօգնեն ԱՄՆ բյուջեին տարեկան 60 մլն դոլար խնայել։ Օբյեկտների ցանկի մեջ, որոնք այլևս պետք չեն ԱՄՆ ԶՈւ–ին, մտնում են, մասնավորապես, գոլֆի համար նախատեսված դաշտը, հրաձգարանը, հյուրանոցը, ինչպես նաև ավիաբազաներ և մի քանի շենքեր, որոնք ՆԱՏՕ–ն չի օգտագործում, կամ գրեթե չի օգտագործում։
Եվրոպայում մի քանի օբյեկտներից հրաժարումը ԱՄՆ–ի՝ Ասիական–Խաղաղօվկիանոսյան շրջան վերակողմնորոշվելու ծրագրի մասն է։

Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։