Ջեյմս Ուորլիք. «Հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հաջողությունը կախված է կողմերի կամքից»
«Հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հաջողությունը կամ ձախողումը կախված է կողմերի կամքից, ոչ թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից որևիցե մեկից»,–ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ Այս կերպ նա մեկնաբանել է այն դիտարկումը, թե Ադրբեջանի իշխանությունները դժգոհ են իր գործունեությունից և «Թվիթերում» ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ նրա գրառումներից։
Պատասխանելով հարցին՝ արդյոք ճի՞շտ էր Սարսանգի ջրամբարից համատեղ օգտվելու նրա առաջարկը, Ուորլիքը ասել է. «Համատեղ ընդունված որոշումն ընդունակ է լուծել էլեկտրականության և ոռոգման ջրի պահանջարկը, ինչը կար մինչ հակամարտության սկսվելը։ Շփման գծի երկու կողմերը կարող էին միասին աշխատել՝ հակամարտությունից տուժած գոտու բնակիչների վրա դրական ազդեցություն ունենալու ուղղությամբ։ Մենք շարունակում ենք սատարել լարվածության մեղմացման և կողմերի միջև վստահության վերականգնման ցանկացած միջոցների»,-ասել է ամերիկացի համանախագահը։