Մայիսի 24-ին՝ ժամը 10.22-ին, տեղեկություն էր ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 3Ա շենքում` «Փակ շուկա»-ի տարածքում, պայթուցիկ սարք է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ, ՃԿԿ օպերատիվ, ԱԻ արձագանքման խմբերը և մեկ մարտական հաշվարկ: Ժամը 10.44-ի դրությամբ՝ մոտ 200 քաղաքացի տարհանվել է շուկայի տարածքից: Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:
«Փակ շուկայում» պայթուցիկ սարք չի հայտնաբերվել
Մայիսի 24-ին՝ ժամը 10.22-ին, տեղեկություն էր ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 3Ա շենքում` «Փակ շուկա»-ի տարածքում, պայթուցիկ սարք է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ, ՃԿԿ օպերատիվ, ԱԻ արձագանքման խմբերը և մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 10.44-ի դրությամբ՝ մոտ 200 քաղաքացի տարհանվել է շուկայի տարածքից:
Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: