Լրահոս

24.05.2014 21:57


Սևանա լճում նավակները չեն կարողացել մոտենալ ափին

Սևանա լճում նավակները չեն կարողացել մոտենալ ափին

Մայիսի 24-ին, ժամը 19.19-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով (ուժեղ քամի) երկու նավակներ չեն կարողանում մոտենալ ափին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Մինչ ջրափրկարարների կանչի վայր հասնելը՝ նավակները տեղի ուժերով դուրս են բերվել ափ:

Այս խորագրի վերջին նյութերը