Վրաստանում անցած շաբաթվա իրադարձությունների կարճ ակնարկ
«Հիշեցնենք, որ երբ նոր Կառավարությունը եկավ իշխանության, այդ ժամանակ բյուջեում առկա էր 150 լարիի չափ ֆիքսված թոշակ, որը հավասար էր այն ժամանակվա միջին սպառողական զամբուղի նվազագույնին: Ոչ հարկման նվազագույնը, որն ընդունել է նոր իշխանությունը ևս կազմում է 150 լարի, համապատասխանաբար այն հավասար է սպառողական նվազագույնին: Այդ կերպ հավասարեցնելով ոչ հարկման նվազագույնը թոշակի հետ, ստացվում է «Վրացական երազանքի» ընտրողներին տրված նախընտրական խոստումների իրագործում: Եվ դա արվում է միայն նրա շնորհիվ, որովհետև Կառավարությանը տրվել է կայուն տնտեսություն և կայուն բյուջե: Մինչդեռ Կառավարության անուշադիր և անկիրթ տնտեսական քաղաքականությունը բերելով լարիի արժեզրկում և գների աճ, հանգեցրել է սպառողական զամբյուղի նվազագույնի աճին: 2014թ.-ի տվյալներով սպառողական նվազագույնը կազմում էր 156 լարի: Դա նշանակում է, որ Վրացական երազանքի` թոշակների բարձրացման և ոչ հարկման նվազագույնի և նրանց հավասարեցումը սպառողական նվազագույնին խոստումներն անհիմն էին: Մեր երկրի քաղաքացիները, որոնք կախում ունեն ֆիքսված պետ-եկամուտներից, հայտնվել են ծայրահեղ ծանր իրավիճակում, ավելի ծանր, քան առաջ էր: Կառավարությունն այդ ամենը չի տեսնում և մտածում է միայն իր մրցանակների, աշխատավարձի, իր բարեկամներին աշխատանքի տեղավորելու և 176 հազարանոց մեքենաներ գնելու մասին», -ասված է «Ազգային շարժման» մայիսի 19-ին արված հայտարարության մեջ: Ջրային ռեսուրսների Կորեական ընկերությունը ծրագրում է ներդրումներ անել Վրաստանում: Այդ մասին հայտնի է դարձել Վրաստանի վարչապետի կորեական ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որը կայացել է մայիսի 19-ին: Կորեական ընկերությունը հետաքրքրված է հիդրոէներգետիկայի բնագավառում ներդրումներով և ծրագրում է ներդնել 760 միլիոն լարի «Նենսկրա ՀԷԿ»-ի նախագծում: «Կառավարությունը շատ մեծ նշանակություն է հատկացնում իր քաղաքացիների իրավունքների պաշտպանության իրականացմանը», -հայտարարել է Վրաստանի վարչապետը Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի` Նավանաթեմ Փիլայիի հետ հանդիպման ժամանակ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանության դրույթերը: Ինչպես նշվել է հանդիպման ընթացքում 2012թ.ի ընտրություններից հետո երկրում մարդու իրավունքների պաշտպանությունը բարելավվել է: Վարչապետը զեկուցել է Գերագույն հանձնակատարին, որ երկրի Կառավարությունը, հաշվի առնելով Եվրախորհրդի հատուկ ներկայացուցչի` Թոմաս Համերբերգի և տեղի իրավապահպան կազմակերպությունների առաջարկությունները, մշակել է մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարություն: Վրաստանի Կառավարությունը սկսել է «Արտադրի´ր Վրաստանում» ծրագրի իրագործումը, որի ընդհանուր արժեքը կազմում է 46 միլիոն լարի: Տվյալ ծրագրի նպատակն է խթանել տեղական արտադրանքը: Ծրագրի նախաձեռնողն է տնտեսության և կայուն զարգացման նախարարությունը գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ: Պաշտոնական տվյալների համաձայն` ծրագիրը պետք է աջակցի տեղական ձեռնարկատիրությունների զարգացմանը, տեղական արտադրության մասնավոր բաժնին և արտահանման ներուժի աճին: Ըստ ծրագրի` 46 միլիոնից 30 միլիոնը կհատկացվի գյուղատնտեսության բնագավառին, իսկ 16 միլիոնը արտարդյունաբերության զարգացմանը: Մայիսի 20-ին Վրաստանում լիազորված ռազմական կցորդ ներկայացուցիչները այցելել են Վրաստանի զինված ուժերի ենթակառույցները: Վերգետնյա գործողությունների միավորված խմբերի հրամանատարը ռազմական կցորդներին Վրաստանի զինված ուժերի վերգետնյա զինծառայողների առաջադրանքների և կառույցների մասին շնորհանդես է ներկայացրել: Ռազմական կցորդները նաև տեղեկություն են ստացել երկրորդ հրետանային և երկրորդ և երրորդ հետևակային խմբերի տարածքում ավարտված շինարարության մասին: Ռազմական կցորդների այցը զինված ուժերի ենթակառույցներին կայացել է Վրաստանի ռազմական կցորդների Ասոցիացիայի տարեկան ծրագրի շրջանակներում: Տվյալ ասոցիացիայում ներգրավված են 24 երկրի ներկայացուցիչներ, իսկ Ասոցիացիայի նպատակն է սկզբնաղբյուրներից տեղեկություններ ստանալ Վրաստանի անվտանգության համակարգի վերաբերյալ և փոխանցել այդ տեղեկությունը իրենց երկների ռազմական ղեկավարությանը: Ռազմական կցորդների Ասոցիացիան համագործակցում է Վրաստանի հետ երկկողմանի համագործակցության ծրագրի շրջանակներում: «Արդարադատության Գերագույն Խորհուրդը Մարդու իրավունքների պաշտպանի 27 առաջարկություններից 26-ը չի կատարել», -հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլին: Ըստ օմբուդսմենի խոսքերի` անցկացված հետազոտության արդյունքում ի հայտ եկան նաև այլ պետական գերատեսչություններ, որոնք չեն իրականացնում Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկությունները: «Հետազոտության համաձայն` իրագործվել է արված առաջարկությունների կեսից ավելի քիչ: Մենք բացահայտել ենք կառույցներ, որոնք փաստացիորեն ոչ մի ուշադրություն չեն դարձնում առաջարկություններին, որոնք տալիս է օմբուդսմենի համակարգը: Ամենածանր իրավիճակը դիտարկվել է Արդարադատության Գերագույն Խորհրդում, որն իրականացրել է 27 առաջարկությունից ընդամենը մեկը», -մայիսի 20-ին հայտարարել է Ուչա Նանուաշվիլին: «Վրաստանի պաշտպանության մասին» նոր օրինագծի համաձայն` երկրի Պաշտպանության նախարարության բյուջեի ամենացածր գիծը հաստատված կլինի: Օրենսդրական նախաձեռնության համաձայն, որի ուսումնասիրությունը արդեն սկսված է Խորհրդարանի կողմից, Պաշտպանության նախարարության բյուջեն չպետք է լինի ընդհանուր Համախառն ներքին արդյունքի 2%-ից ցածր: Տվյալ օրինագծի շրջանակներում փոփոխություններ կմտցվեն նաև խորհրդարանի, նախագահի, կառավարության, անվտանգության խորհրդի և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների մեջ: Մայիսի 20-ին սկսվեց առաջին դասարանցիների համընդհանուր առցանց գրանցումը: Գրանցումը կշարունակվի մինչև հունիսի 20-ը: Ըստ պաշտոնական տեղեկատվության առաջին դասարանցիների ծնողները պետք է գրանցվեն Վրաստանի կրթության նախարարության կայքում www.mes.gov.ge և կրթության տեղեկատվության ղեկավարման համակարգի կայքում www.registration.emis.ge: Գրանցման ձևաթղթում առաջին դասարանցիների ծնողները պետք է նշեն երեխայի անունը, ազգանունը, անձնական համարը, ծննդյան թիվը և իր անձնական համարն ու իր հեռախոսահամարը: Գրանցման ավարտից հետո ծնողի նշած հեռախոսահամարը հաղորդագրություն կստանա գրանցման հաջող ավարտի հաստատումով: Գրանցման համակարգը գրանցում է միայն այն երեխաներին, որոնց 6 տարեկանը լրանում է 2015-ի հունվարի 1-ին: Բացառման կարգով կգրանցվեն այն երեխաները, որոնք 2013-14 ուսումնական տարում գրանցված են եղել մասնավոր դպրոցների նախապատրաստական դասերին: Մայիսի 22-ին Վրաստանի Պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հանդիպել է ԱՄՆ-ի բանակի գեներալ-լեյտենանտի` Դոնալդ Քեմբելի հետ: Պաշտպանության նախարարության տեղեկությունների համաձայն` ամերիկյան բանակի հրամանատարը Վրաստան է ժամանել եվրոպական զինուժի սերժանտների 8-րդ վեհաժողովին մասնակցելու համար: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության համակարգում փոխադարձ համագործակցության հարցեր: Իրակլի Ալասանիան շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին Վրաստանի մարտունակության աճի, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացմանը և համատեղելիությանն աջակցելու համար: Վրացի նախարարը ներկայացրել է Դոնալդ Քեմբելին Վրաստանի Պաշտպանության բնագավառում անցկացվող բարեփոխումները: Իրակլի Ալասանիան հատկապես նշեց այն միջոցառումները, որոնք ուղղված են ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության բարելավմանը: Հանդիպման հիմնական թեմաներից մեկը դարձավ միջազգային գործողություններին Վրաստանի աջակցությունը, ինչպես նաև եվրոպացի զինվորների հետ ծրագրված համատեղ զորավարժությունների հարցեր: Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Թինա Խիդաշելիի խոսքերի համաձայն` «քանի դեռ Վրաստանում օրենսդրության համաձայն` գլխավոր անձն է վարչապետը, և միաժամանակ նախագահ է ընտրվում ուղղակի ընտրություններով, միշտ գոյություն կունենա որոշակի անպարզություն և անհասկացողություն: Այն քաղաքական ուժը, որը ես ներկայացնում եմ, (իշխող մեծամասնություն –խմբ.) միշտ հայտարարել է, որ նախագահին պետք է ընտրի Խորհրդարանը: Այդպիսին է մեր կարծիքը: Այսօր մեր երկրում գլխավոր գործող անձը Կառավարությունն է և նրա ղեկավարը: Ամբողջ իշխանությունը նրանց ձեռքում է և նման իրավիճակում անցկացնել նախագահական ուղղակի ընտրություններ, հանդիսանում է անոմալիա», -մայիսի 22-ին հայտարարել է Թինա Խիդաշելին: «Վրաստանը չի կարող դառնալ Եվրամիության անդամ, դա անհնար է: Բայց մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի մոտեցնենք Վրաստանը Եվրամիությանը, պետք է տանք նրա երիտասարդությանը հնարավորություն եվրոպացիների հետ ավելի լայն շփումների համար: Դրան է ուղղված ասոցիացիայի մասին պայմանագիրը: Եվրամիությունը ակտիվորեն կշարունակի աջակցել Վրաստանում բարեփոխումների գործընթացին` լինելով այս երկրին օգնության ցուցաբերող հիմնական նվիրատուներից մեկը», -մայիսի 22-ին հայտարարել է Եվրոհանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզուն:
Մայիսի 23-ին Վրաստանի Սահմանադրական դատարանը բավարարել է Թբիլիսիի նախկին քաղաքապետի հայցը, որը վերաբերում էր Գիգի Ուգուլավային քաղաքապետի պաշտոնից հեռացնելուն: Սահմանադրական դատարանի որոշման համաձայն` անօրինական է համարվել Վրաստանի Քրեական կոդեքսի 159-րդ հոդվածը, որի համաձայն ուղղակի ընտրությունների ճանապարհով ընտրված քաղաքապետի պաշտոնից հեռացման մասին որոշում է ընդունվել: Մայիսի 23-ին Իրակլի Ալասանիան այցելել է Մառնեուլիի օդանավային բազան: Բազայի հրամանատարը` գնդապետ Դավիթ Աբրամիշվիլին, պաշտպանության նախարարին ներկայացրել է Մառնեուլյան բազայի օդանավերի նավատորմի զարգացման ծրագիրը: Ռազմական տեխնիկայի ուսումնասիրությունից հետո Իրակլի Ալասանիան հանդիպել է բազայի զինծառայողների հետ, ինչպես նաև ուսումնասիրել է ենթակառույցային շինարարությունը: Մառնեուլյան բազայում իր այցը նախարարը ավարտել է ուսումանական թռիչքներին մասնակցությամբ: «Ուզում եմ ասել վրաց հասարակությանը, որ մենք ունենք շատ պատրաստված և փորձառու զինվորներ: Հանդիպումների ընթացքում ես ծանոթացել եմ մինչև 2020 թվականը զարգացման ծրագրի հետ, որը շուտով պետք է հաստատի Գլխավոր Շտաբը: Ուզում եմ ևս մեկ անգամ ասել, որ մենք հաստատուն քայլերով շարժվում ենք մեր զինված ուժերի փուլ առ փուլ զարգացմանը: Մենք չենք պատրաստվում ոչ ոքի վրա հարձակվել: Մենք ընդամենը կպաշտպանենք մեր երկիրը և դրան ոչինչ չի կարող խանգարել», -մայիսի 23-ին հայտարարել է Վրաստանի Պաշտպանության նախարարը: Մայիսի 24-ին Բրյուսելում կայացել է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվել է Պաշտպանության համակարգում Վրաստանի անցկացրած բարեփոխումների հարցերը, ինչպես նաև հատկանշվել են համագործակցության հետագա քայլերը: «Մենք քննարկել ենք այն առաջընթացը, որին հասել է Վրաստանը վերջին ժամանակներս: Քննարկել ենք ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության հարցեր և հետագա ծրագրեր», -մայիսի 24-ին հայտարարել է Վրաստանի Պաշտպանության փոխնախարար Միխայիլ Դարչիաշվիլին, նշելով, որ մշակվում է Վրաստանի մարտունակության գնահատական փաստաթղթը, որը ներկայացված կլինի ՆԱՏՕ-ի երկրների գագաթաժողովի ընթացքում:
Վրաստանում անցած շաբաթվա իրադարձությունների կարճ ակնարկ
«Հիշեցնենք, որ երբ նոր Կառավարությունը եկավ իշխանության, այդ ժամանակ բյուջեում առկա էր 150 լարիի չափ ֆիքսված թոշակ, որը հավասար էր այն ժամանակվա միջին սպառողական զամբուղի նվազագույնին: Ոչ հարկման նվազագույնը, որն ընդունել է նոր իշխանությունը ևս կազմում է 150 լարի, համապատասխանաբար այն հավասար է սպառողական նվազագույնին: Այդ կերպ հավասարեցնելով ոչ հարկման նվազագույնը թոշակի հետ, ստացվում է «Վրացական երազանքի» ընտրողներին տրված նախընտրական խոստումների իրագործում: Եվ դա արվում է միայն նրա շնորհիվ, որովհետև Կառավարությանը տրվել է կայուն տնտեսություն և կայուն բյուջե: Մինչդեռ Կառավարության անուշադիր և անկիրթ տնտեսական քաղաքականությունը բերելով լարիի արժեզրկում և գների աճ, հանգեցրել է սպառողական զամբյուղի նվազագույնի աճին: 2014թ.-ի տվյալներով սպառողական նվազագույնը կազմում էր 156 լարի: Դա նշանակում է, որ Վրացական երազանքի` թոշակների բարձրացման և ոչ հարկման նվազագույնի և նրանց հավասարեցումը սպառողական նվազագույնին խոստումներն անհիմն էին: Մեր երկրի քաղաքացիները, որոնք կախում ունեն ֆիքսված պետ-եկամուտներից, հայտնվել են ծայրահեղ ծանր իրավիճակում, ավելի ծանր, քան առաջ էր: Կառավարությունն այդ ամենը չի տեսնում և մտածում է միայն իր մրցանակների, աշխատավարձի, իր բարեկամներին աշխատանքի տեղավորելու և 176 հազարանոց մեքենաներ գնելու մասին», -ասված է «Ազգային շարժման» մայիսի 19-ին արված հայտարարության մեջ:
Ջրային ռեսուրսների Կորեական ընկերությունը ծրագրում է ներդրումներ անել Վրաստանում: Այդ մասին հայտնի է դարձել Վրաստանի վարչապետի կորեական ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որը կայացել է մայիսի 19-ին: Կորեական ընկերությունը հետաքրքրված է հիդրոէներգետիկայի բնագավառում ներդրումներով և ծրագրում է ներդնել 760 միլիոն լարի «Նենսկրա ՀԷԿ»-ի նախագծում:
«Կառավարությունը շատ մեծ նշանակություն է հատկացնում իր քաղաքացիների իրավունքների պաշտպանության իրականացմանը», -հայտարարել է Վրաստանի վարչապետը Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի` Նավանաթեմ Փիլայիի հետ հանդիպման ժամանակ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանության դրույթերը: Ինչպես նշվել է հանդիպման ընթացքում 2012թ.ի ընտրություններից հետո երկրում մարդու իրավունքների պաշտպանությունը բարելավվել է: Վարչապետը զեկուցել է Գերագույն հանձնակատարին, որ երկրի Կառավարությունը, հաշվի առնելով Եվրախորհրդի հատուկ ներկայացուցչի` Թոմաս Համերբերգի և տեղի իրավապահպան կազմակերպությունների առաջարկությունները, մշակել է մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարություն:
Վրաստանի Կառավարությունը սկսել է «Արտադրի´ր Վրաստանում» ծրագրի իրագործումը, որի ընդհանուր արժեքը կազմում է 46 միլիոն լարի: Տվյալ ծրագրի նպատակն է խթանել տեղական արտադրանքը: Ծրագրի նախաձեռնողն է տնտեսության և կայուն զարգացման նախարարությունը գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ: Պաշտոնական տվյալների համաձայն` ծրագիրը պետք է աջակցի տեղական ձեռնարկատիրությունների զարգացմանը, տեղական արտադրության մասնավոր բաժնին և արտահանման ներուժի աճին: Ըստ ծրագրի` 46 միլիոնից 30 միլիոնը կհատկացվի գյուղատնտեսության բնագավառին, իսկ 16 միլիոնը արտարդյունաբերության զարգացմանը:
Մայիսի 20-ին Վրաստանում լիազորված ռազմական կցորդ ներկայացուցիչները այցելել են Վրաստանի զինված ուժերի ենթակառույցները: Վերգետնյա գործողությունների միավորված խմբերի հրամանատարը ռազմական կցորդներին Վրաստանի զինված ուժերի վերգետնյա զինծառայողների առաջադրանքների և կառույցների մասին շնորհանդես է ներկայացրել: Ռազմական կցորդները նաև տեղեկություն են ստացել երկրորդ հրետանային և երկրորդ և երրորդ հետևակային խմբերի տարածքում ավարտված շինարարության մասին: Ռազմական կցորդների այցը զինված ուժերի ենթակառույցներին կայացել է Վրաստանի ռազմական կցորդների Ասոցիացիայի տարեկան ծրագրի շրջանակներում: Տվյալ ասոցիացիայում ներգրավված են 24 երկրի ներկայացուցիչներ, իսկ Ասոցիացիայի նպատակն է սկզբնաղբյուրներից տեղեկություններ ստանալ Վրաստանի անվտանգության համակարգի վերաբերյալ և փոխանցել այդ տեղեկությունը իրենց երկների ռազմական ղեկավարությանը: Ռազմական կցորդների Ասոցիացիան համագործակցում է Վրաստանի հետ երկկողմանի համագործակցության ծրագրի շրջանակներում:
«Արդարադատության Գերագույն Խորհուրդը Մարդու իրավունքների պաշտպանի 27 առաջարկություններից 26-ը չի կատարել», -հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլին: Ըստ օմբուդսմենի խոսքերի` անցկացված հետազոտության արդյունքում ի հայտ եկան նաև այլ պետական գերատեսչություններ, որոնք չեն իրականացնում Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկությունները: «Հետազոտության համաձայն` իրագործվել է արված առաջարկությունների կեսից ավելի քիչ: Մենք բացահայտել ենք կառույցներ, որոնք փաստացիորեն ոչ մի ուշադրություն չեն դարձնում առաջարկություններին, որոնք տալիս է օմբուդսմենի համակարգը: Ամենածանր իրավիճակը դիտարկվել է Արդարադատության Գերագույն Խորհրդում, որն իրականացրել է 27 առաջարկությունից ընդամենը մեկը», -մայիսի 20-ին հայտարարել է Ուչա Նանուաշվիլին:
«Վրաստանի պաշտպանության մասին» նոր օրինագծի համաձայն` երկրի Պաշտպանության նախարարության բյուջեի ամենացածր գիծը հաստատված կլինի: Օրենսդրական նախաձեռնության համաձայն, որի ուսումնասիրությունը արդեն սկսված է Խորհրդարանի կողմից, Պաշտպանության նախարարության բյուջեն չպետք է լինի ընդհանուր Համախառն ներքին արդյունքի 2%-ից ցածր: Տվյալ օրինագծի շրջանակներում փոփոխություններ կմտցվեն նաև խորհրդարանի, նախագահի, կառավարության, անվտանգության խորհրդի և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների մեջ:
Մայիսի 20-ին սկսվեց առաջին դասարանցիների համընդհանուր առցանց գրանցումը: Գրանցումը կշարունակվի մինչև հունիսի 20-ը: Ըստ պաշտոնական տեղեկատվության առաջին դասարանցիների ծնողները պետք է գրանցվեն Վրաստանի կրթության նախարարության կայքում www.mes.gov.ge և կրթության տեղեկատվության ղեկավարման համակարգի կայքում www.registration.emis.ge: Գրանցման ձևաթղթում առաջին դասարանցիների ծնողները պետք է նշեն երեխայի անունը, ազգանունը, անձնական համարը, ծննդյան թիվը և իր անձնական համարն ու իր հեռախոսահամարը: Գրանցման ավարտից հետո ծնողի նշած հեռախոսահամարը հաղորդագրություն կստանա գրանցման հաջող ավարտի հաստատումով: Գրանցման համակարգը գրանցում է միայն այն երեխաներին, որոնց 6 տարեկանը լրանում է 2015-ի հունվարի 1-ին: Բացառման կարգով կգրանցվեն այն երեխաները, որոնք 2013-14 ուսումնական տարում գրանցված են եղել մասնավոր դպրոցների նախապատրաստական դասերին:
Մայիսի 22-ին Վրաստանի Պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հանդիպել է ԱՄՆ-ի բանակի գեներալ-լեյտենանտի` Դոնալդ Քեմբելի հետ: Պաշտպանության նախարարության տեղեկությունների համաձայն` ամերիկյան բանակի հրամանատարը Վրաստան է ժամանել եվրոպական զինուժի սերժանտների 8-րդ վեհաժողովին մասնակցելու համար: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության համակարգում փոխադարձ համագործակցության հարցեր: Իրակլի Ալասանիան շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին Վրաստանի մարտունակության աճի, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացմանը և համատեղելիությանն աջակցելու համար: Վրացի նախարարը ներկայացրել է Դոնալդ Քեմբելին Վրաստանի Պաշտպանության բնագավառում անցկացվող բարեփոխումները: Իրակլի Ալասանիան հատկապես նշեց այն միջոցառումները, որոնք ուղղված են ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության բարելավմանը: Հանդիպման հիմնական թեմաներից մեկը դարձավ միջազգային գործողություններին Վրաստանի աջակցությունը, ինչպես նաև եվրոպացի զինվորների հետ ծրագրված համատեղ զորավարժությունների հարցեր:
Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Թինա Խիդաշելիի խոսքերի համաձայն` «քանի դեռ Վրաստանում օրենսդրության համաձայն` գլխավոր անձն է վարչապետը, և միաժամանակ նախագահ է ընտրվում ուղղակի ընտրություններով, միշտ գոյություն կունենա որոշակի անպարզություն և անհասկացողություն: Այն քաղաքական ուժը, որը ես ներկայացնում եմ, (իշխող մեծամասնություն –խմբ.) միշտ հայտարարել է, որ նախագահին պետք է ընտրի Խորհրդարանը: Այդպիսին է մեր կարծիքը: Այսօր մեր երկրում գլխավոր գործող անձը Կառավարությունն է և նրա ղեկավարը: Ամբողջ իշխանությունը նրանց ձեռքում է և նման իրավիճակում անցկացնել նախագահական ուղղակի ընտրություններ, հանդիսանում է անոմալիա», -մայիսի 22-ին հայտարարել է Թինա Խիդաշելին:
«Վրաստանը չի կարող դառնալ Եվրամիության անդամ, դա անհնար է: Բայց մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի մոտեցնենք Վրաստանը Եվրամիությանը, պետք է տանք նրա երիտասարդությանը հնարավորություն եվրոպացիների հետ ավելի լայն շփումների համար: Դրան է ուղղված ասոցիացիայի մասին պայմանագիրը: Եվրամիությունը ակտիվորեն կշարունակի աջակցել Վրաստանում բարեփոխումների գործընթացին` լինելով այս երկրին օգնության ցուցաբերող հիմնական նվիրատուներից մեկը», -մայիսի 22-ին հայտարարել է Եվրոհանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզուն:
Մայիսի 23-ին Վրաստանի Սահմանադրական դատարանը բավարարել է Թբիլիսիի նախկին քաղաքապետի հայցը, որը վերաբերում էր Գիգի Ուգուլավային քաղաքապետի պաշտոնից հեռացնելուն: Սահմանադրական դատարանի որոշման համաձայն` անօրինական է համարվել Վրաստանի Քրեական կոդեքսի 159-րդ հոդվածը, որի համաձայն ուղղակի ընտրությունների ճանապարհով ընտրված քաղաքապետի պաշտոնից հեռացման մասին որոշում է ընդունվել:
Մայիսի 23-ին Իրակլի Ալասանիան այցելել է Մառնեուլիի օդանավային բազան: Բազայի հրամանատարը` գնդապետ Դավիթ Աբրամիշվիլին, պաշտպանության նախարարին ներկայացրել է Մառնեուլյան բազայի օդանավերի նավատորմի զարգացման ծրագիրը: Ռազմական տեխնիկայի ուսումնասիրությունից հետո Իրակլի Ալասանիան հանդիպել է բազայի զինծառայողների հետ, ինչպես նաև ուսումնասիրել է ենթակառույցային շինարարությունը: Մառնեուլյան բազայում իր այցը նախարարը ավարտել է ուսումանական թռիչքներին մասնակցությամբ: «Ուզում եմ ասել վրաց հասարակությանը, որ մենք ունենք շատ պատրաստված և փորձառու զինվորներ: Հանդիպումների ընթացքում ես ծանոթացել եմ մինչև 2020 թվականը զարգացման ծրագրի հետ, որը շուտով պետք է հաստատի Գլխավոր Շտաբը: Ուզում եմ ևս մեկ անգամ ասել, որ մենք հաստատուն քայլերով շարժվում ենք մեր զինված ուժերի փուլ առ փուլ զարգացմանը: Մենք չենք պատրաստվում ոչ ոքի վրա հարձակվել: Մենք ընդամենը կպաշտպանենք մեր երկիրը և դրան ոչինչ չի կարող խանգարել», -մայիսի 23-ին հայտարարել է Վրաստանի Պաշտպանության նախարարը:
Մայիսի 24-ին Բրյուսելում կայացել է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվել է Պաշտպանության համակարգում Վրաստանի անցկացրած բարեփոխումների հարցերը, ինչպես նաև հատկանշվել են համագործակցության հետագա քայլերը: «Մենք քննարկել ենք այն առաջընթացը, որին հասել է Վրաստանը վերջին ժամանակներս: Քննարկել ենք ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության հարցեր և հետագա ծրագրեր», -մայիսի 24-ին հայտարարել է Վրաստանի Պաշտպանության փոխնախարար Միխայիլ Դարչիաշվիլին, նշելով, որ մշակվում է Վրաստանի մարտունակության գնահատական փաստաթղթը, որը ներկայացված կլինի ՆԱՏՕ-ի երկրների գագաթաժողովի ընթացքում:
Վրաստանի Հայ Համայնք