Թբիլիսիում 100-րդ անգամ նշվեց սայաթնովյան «Վարդատոնը»
Մայիսի 25-ին հոբելյանական սայաթնովյան «Վարդատոնը» մեկնարկեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում կիրակնօրյա Սուրբ Պատարագով: Սայաթնովյան «Վարդատոնին» մասնակցելու նպատակով տարբեր շրջաններից և երկրներից ժամանած հյուրերը և հայ համայնքի ներկայացուցիչները հավարտ Սբ. Պատարագի իրենց խոնարհումը բերեցին Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում հանգչող ազգի արժանավոր զավակների շիրիմներին:
Բազմահազարանոց և բազմազգ հասարակությունը Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում, որտեղ հանգչում է մեծ սիրերգակն ու բանաստեղծը, սպասում էր Սայաթնովյան «Վարդատոնին»: Մեկ դար առաջ Հովհաննես Թումանյանի, Գևորգ Բաշինջաղյանի և Իոսեբ Գրիշաշվիլու նախաձեռնությամբ սկիզբ դրված Սայաթ-Նովայի «Վարդատոնը, շարունակում է մնալ արդիական ու ժողովրդի սիրված տոներից մեկը: Հատկանշական է, որ դեռևս նախորդ օրը «Հայարտուն« կենտրոնում մեծ հանդիսավորությամբ նշվեց Իոսեբ Գրիշաշվիլու ծննդյան 125-ամյակը:
Տոնահանդեսին իրենց մասնակցությունն էին բերել Հայաստանի գրողների միության, Վրաստանի գրողների միության, ՀՀ Սփյուռքի նախարարության, Ֆրանսիայի Մարսել քաղաքի պատվիրակությունները:
Արդեն 100 տարի շարունակվող ավանդույթի համաձայն, «Վարդատոն-2014» սկսվեց անմահ աշուղի հուշարձանին կարմիր վարդեր խոնարհելով:
Հոբելյանական հանդիսությունը կազմակերպել էր ՎիրահայոցԹեմի «Հայարտուն»կենտրոնը՝աջակցությամբ Պ.Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության, ՎրաստանումՀՀդեսպանության, ՀՀ Մշակույթի և Սփյուռքի նախարարությունների, Թբիլիսիի քաղաքապետարանի և բարձր հովանավորությամբ՝ «Հայարտան» հոգաբարձուների խորհրդի: