Արցախի պատգամավոր. «Կրկնում եմ, առանձնահատուկ հիմարների համար...»
Մայիսի 24-ին tert.am լրատվամիջոցին կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը «Նժդեհին ու Անդրանիկին էլ են ստիպել հեռանալ երկրից. Տ. Խզմալյանը՝ Ժ. Սեֆիլյանին երկրից վտարելու սպառնալիքի մասին» խորագրով հարցազրույցում ակնհայտ կեղծ տեղեկություններ էր տարածել Քեսաբ մեկնելու իմ նախաձեռնության շուրջ, ինչը ես որակում եմ որպես սադրանք:
Առանձնահատուկ հիմարների համար կրկնում եմ՝ Քեսաբ գնալու նախաձեռնությունը պատկանում է ինձ, հայտարարությանս միացած անձինք միացել են կամավոր և անհատապես՝ արձագանքելով իմ հրապարակային կոչին, Քեսաբ մեկնելու ամբողջ քաղաքական պատասխանատվությունը ստանձնում եմ ես:
Այցելության նպատակը բոլորովին այն չէր, ինչ ասվում էր Տ.Խզմալյանի սադրիչ հարցազրույցում: Նպատակը շատ պարզ էր ու թափանցիկ՝ Քեսաբի ազատագրություն և քեսաբահայերի պաշտպանություն: Սա, կրկնում եմ, առանձնահատուկ հիմարների համար:
Ինչ վերաբերվում է նյութում արծածված թեմային, նշեմ՝ Ժիրայր Սեֆիլյանն իմ մարտական և մտերիմ ընկերն է, ոչ ոք չի կարող նրան սպառնալ, քանի որ նրա ծառայություններն ու արժանիքները մեր Հայրենիքի առջև շատ մեծ են:

Վահան Բադասյան
Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր