Տնտեսական

26.05.2014 11:37


Ըստ ԿԲ նախագահի՝ ՀՀ արտաքին պարտքն ավելացել է ռուսական վարկը մարելու պատճառով

Ըստ ԿԲ նախագահի՝ ՀՀ արտաքին պարտքն ավելացել է ռուսական վարկը մարելու պատճառով

ԱԺ–ում 2013թ. պետական բյուջեի կատարողականի ժամանակ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարել է, որ ՀՀ արտաքին պարտքը կտրուկ աճել է 500 մլն դոլար ռուսական վարկը մարելու պատճառով։

–Կայացվել է քաղաքական որոշում՝ մարել ռուսական վարկը։ Եթե այս ռուսական վարկը չմարվեր, 2020թ. ավելի մեծ բեռ կունենայինք,–ասել է ԿԲ նախագահ։

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանն էլ ավելացրել է, որ որոշել են մարել ռուսական վարկը, քանի որ այն լողացող տոկոսադրույքով էր, իսկ դա ռիսկեր է պարունակում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը