Լրահոս

26.05.2014 18:05


Համիդ Կարզայը հրաժարվել է հանդիպել ԱՄՆ նախագահի հետ

Համիդ Կարզայը հրաժարվել է հանդիպել ԱՄՆ նախագահի հետ

Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայը չի ընդունել ամերիկյան կողմի առաջարկությունը՝ հանդիպել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ Բահրամի ռազմական բազա այցի ընթացքում։ Այս մասին նշվում է աֆղանական նախագահականի վարչակազմի տարածած հայտարարությունում։

Ավելի վաղ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնականի տեղակալ Բեն Ռոդսը հաղորդել էր, որ հենց ամերիկյան կողմի նախաձեռնությամբ է մերժվել երկու ղեկավարների հանդիպումը։ Մերժումը, ըստ Ռոդսի, պատճառաբանված էր ԱՄՆ-ի՝ Աֆղանստանի ներքին գործերին խառնվելու ցանկության բացակայությամբ, որտեղ նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է նախատեսվում։

«Բարաք Օբաման և նրա շրջապատը չեն ցանկացել հայտնվել Աֆղանստանում ընտրական ժամանակահատվածի կենտրոնում՝ հանդիպելով թեկնածուներին»,-ասել է Ռոդսը։

ԱՄՆ նախագահի ինքնաթիռը կիրակի՝ մայիսի 25-ին, վայրէջք է կատարել Աֆղանստանում ԱՄՆ գլխավոր ռազմաբազայում՝ Բահրամի օդանավակայանում։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը