Արթուր Ջավադյան. «Ես պետք է ոչ թե պատժվեմ, այլ պարգևատրվեմ»
Հարցազրույց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հետ
–2009թ. մարտի 3–ին հայտարարեցիք, որ այլևս անցնում եք լողացող կուրսի քաղաքականությանը։ Դա նշանակո՞ւմ է, որ մեկ տարի շարունակ ֆիքսված քաղաքականություն էիք վարում, որի մասին չէր հայտարարվել, նման որոշում չկար։
–Մենք հայտարարություն էինք արել, որ իրականացնում ենք լողացող կուրսի քաղաքականություն։ Եվ այդ ժամանակ, երբ այդ հայտարարությունն արեցինք, ասեցինք (անգլերեն շատ լավ տերմին կա դրա հետ կապված, բայց ես փորձեմ հայերենն ասել)՝ այն ժամանակ էլի լողացող կուրսի քաղաքականությունն էր, բայց որոշակի կառավարմամբ։ Այդպիսի տարբերակ նաև աշխարհում է ընդունված։ Դրանից հետո մենք փորձեցինք ավելի բաց լողացող քաղաքականություն, հայտարարեցինք, որ մեր միջամտությունները լինելու են միայն այն պարագայում, երբ կտրուկ տատանումներ լինեն։ Հետագա մեր գործունեությունը ցույց տվեց, որ մենք միջամտում ենք միայն կտրուկ տատանումներին։
–Այսինքն, իրավախախտում չէ՞ր, որ ֆիքսված էիք պահում փոխարժեքը։
–Չէ՛, չէ՛, օրենքով այդպիսի բան չկա գրված։ Դա օրենքով չէ, մե՛նք ենք ընդունում մեր կարգը՝ ինչ տիպի քաղաքականություն ենք մենք ընտրում։
–Իսկ Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցվա՞ծ էր, որ պետք է ֆիքսված պահեք կուրսը, հետո միջամտեք, անցնեք լողացողին։
–«Կենտրոնական բանկի մասին» օրենքը հստակ ասում է՝ ԿԲ–ն ուղղորդվում է ՀՀ օրենքներով և իր կողմից հայտարարված քաղաքականությամբ՝ իր գործունեության մեջ։ Ընդհանրապես, դուք կարող եք դա տեսնել. մենք ոչ մեկի հետ մեր գործողությունները չենք համաձայնեցնում, այլ կոորդինացնում ենք Կառավարության հետ։ Այսինքն, հարկաբյուջետային քաղաքականությունը և դրամավարկային։ Մենք պետք է այնպիսի կոորդիանցում ունենանք՝ այդ երկու երևույթների, քաղաքականությունների հետ կապված, որի արդյունքում ավելի լավ մակրոտնտեսական իրավիճակ ունենանք։
–2009թ. մարտի 3–ից առաջ պահուստներից 700 մլն դոլար արդեն նետվել էր շուկա, բայց մարտի 3–ից մեկ–երկու օր առաջ ևս 30 մլն դոլար վաճառվեց։ Այսինքն, դուք գիտեիք, որ անցնելու եք լողացող կուրսին, ու, փաստորեն, պահուստներից 30 մլն օգտագործեցիք՝ էժան վաճառելով դոլարը։ Դուք անձնական պատասխանատվություն զգո՞ւմ եք այդ արարքի համար։
–Իհա՛րկե, դա շատ ճի՛շտ արարք էր, ու կարող եք հետևել՝ դրանից հետո քանի երկիր է այդ ձևով իրականացրել կուրսի փոփոխությունը։
–Այսինքն, չե՛ք կարծում, որ պետք է պատժվեք։
–Չէ՛, ես կարծում եմ, որ այդ արարքի համար պետք է պարգևատրվեմ, ես ու իմ գործընկերները, որովհետև դրա արդյունքում մենք ունեցանք դրամի թուլացում, և դրա արդյունքում Հայաստանի էքսպորտը սկսեց աճել։ Եթե դուք ուշադիր լինեք, նայե՛ք այդ տիպի գործիքներին, կտեսնեք, որ մեր գործողությունները միտված էին երկու ուղղությամբ՝ մե՛կ հասարակությանը՝ այն մարդկանց, ովքեր վստահում էին առևտրային բանկերին ու բանկերում էին պահում իրենց փողը, երկրո՛րդը՝ նրանց, ովքեր զբաղվում էին արտահանմամբ կամ արտահանում փոխարինելով։ Ու եթե դուք տեսնեք՝ դրանից հետո քանի՞ երկիր է այս գործողությունն այդ ձևով արել...
–Հայաստանի՞ց են օրինակ վերցրել։
–Ոչ միայն Հայաստանից, այլ օգտվել են նույն խորհրդատվական աղբյուրներից։ Ռուսաստանի պես երկրները, որոնք ունեն ավելի շատ, նրանք կարող են դա անել աստիճանաբար։ Բայց աստիճանաբարը շատ ավելի թանկ է։ Եթե մենք աստիճանաբար դա անեինք, մեր վրա կնստեր մի քանի անգամ թանկ։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը