«Հերոս» եւ «հանցագործ» վանկարկումներ Վ.Ավետիսյանի դատին
Այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Լեւոն Ավետիսյանի նախագահությամբ, շարունակվեց ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատաքննությունը:
Այսօրվա դատական նիստի մեկնարկին Վոլոդյա Ավետիսյանին դահլիճում հավաքվածները դիմավորեցին «հերոս» եւ «ազատություն» վանկարկումներով, իսկ մեղադրող դատախազի հասցեին վանկարում էին՝ «հանցագործ»: Ինչպես հաղորդում է ilur.am–ի թղթակիցը, դատարանի դահլիճը լիքն է:
Դատարանում Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը միջնորդություն է ներկայացրել՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու համար՝ վերջինիս գործողությունները անօրինական որակելով: Դատարանն այժմ անցել է խորհրդակցական սենյակ:

Աղբյուրը՝ ilur.am