Լրահոս

26.05.2014 16:10


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Մայիսի 25-ին, ժամը 11.00-ին, Ճանապարհային ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ մայիսի 23-ին, ժամը 19.00-ից 19.30-ն ընկած ժամանակահատվածում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 24/31 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջկա և պատճառել մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 25-ին, ժամը 19.00-ին, թիվ 10 երթուղին սպասարկող տրոլեյբուսի վարորդի կողմից երթևեկությունը վերսկսելու ժամանակ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 60/2 հասցեի դիմաց տրոլեյբուս բարձրացող 61-ամյա ուղևորուհին վայր է ընկել երթևեկելի մաս և ստացել վնասվածքներ:
Տրոլեյբուսի վարորդը տուժողին տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 26-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21061» և «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն Վենտո»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 25-ին, ժամը 20.45-ի սահմաններում, «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 10 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացուհու և նրա 2-ամյա որդուն, ինչի հետևանքով վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 25-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան Լոռու մարզի Ճոճկան գյուղի գերեզմանների ճանապարհին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և հարվածել ճամփեզրի պատնեշին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 25-ին, ժամը 13.30-ին, Գյումրիի Տերյան և Տիգրանյան փողոցների խաչմերուկում «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել-Վեկտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Այս խորագրի վերջին նյութերը