Տնտեսական

26.05.2014 17:12


Փոխոստիկանապետ. «Տուգանքների համաչափությունն այսօր խախտված է»

Փոխոստիկանապետ. «Տուգանքների համաչափությունն այսօր խախտված է»

Ազգային ժողովում այսօր մեկնարկած «Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ Ոստիկանության բյուջեի կատարողականը ներկայացրել է ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանը: «Նախորդ տարվա ընթացքում արագաչափերի ու տեսախցիկների ֆիքսած տուգանքներից պետբյուջե է վճարվել 2.9 մլրդ դրամ։ Տուգանքներից գոյացած վճարները 2013 թ-ին ավելացել են, ինչը պայմանավորված է նոր տեսանկարահանող սարքերի ու արագաչափերի տեղադրմամբ»,–նշել է Օսիկյանը։

Ի պատասխան վարչական իրավախախատումների համար գանձվող գումարների անհամաչափության մասին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի դիտարկմանը` Օսիկյանն ասել է. «Տուգանքների համաչափությունն այսօր խախտված է և որոշ դեպքերում դրանք բարձր են, որոշ դեպքերում՝ ցածր: Այս խնդիրը լուծելու համար Վարչական իրավավախախտումների մասին օրենքում լրացումներ են մշակվում, որոնք կփորձեն լուծել տուգանքների համաչափության խնդիրը»,- ասել է փոխոստիկամապետը։

Այս խորագրի վերջին նյութերը