Սպիտակ Տունը միամտաբար հրապարակել է ԿՀՎ–ի գրասենյակի ղեկավարի անունն Աֆղանստանում
Ճեպազրույցը կայացել է Աֆղանստանի Բահրամ ռազմաբազայում, որտեղ Բարաք Օբաման ժամանել էր այցով։ Ի սկզբանե բարձրաստիճան պաշտոնյաների ցանկը, որոնք պետք է մասնակցեին ԱՄՆ նախագահի հետ միջոցառմանը, փոխանցվել է Սպիտակ տան մամուլի ծառայությանը։ Այնտեղից էլեկտրոնային փոստով փաստաթուղթն ուղղվել է թղթակիցներին, որոնք պետք է ուղեկցեին Սպիտակ տան ղեկավարին ուղևորության ընթացում։ «The Washington Post»–ի լրագրող Սքոթ Ուիլսոնի ուշադրությունը գրավել է նշված ցուցակում 15 ազգանուններից մեկը։ Ցանկում քաղծառայողի պաշտոնը նշված էր՝ «կայանի ղեկավար»։ Լրագրողը գիտեր, որ այդպես անվանում են ԿՀՎ գրասենյակի ղեկավարներին տարբեր երկրներում։ Լրագրողը զանգահարել է Սպիտակ տան մամուլի ծառայություն՝ ճշտելու՝ արդյոք սխալմունք չի՞ եղել, որտեղ նրան հայտնել են, որ ոչ մի սխալ չկա։ Չնայած շուտով Սպիտակ տունը նոր ցանկ է հրապարակել, որտեղ «կայանի ղեկավարի» անունն այլևս չկար։
Ինչպես նշվում է, դա առաջին դեպքը չէ Սպիտակ տան կողմից։ Նման «բացահայտումներ» արդեն երեք անգամ գրանցվել են։ Աֆղանստանում «բացահայտված» գործակալի ապագան դեռևս հայտնի չէ։

Տեղեկացնում է russian.rt.com–ը։