Շաբաթ օրը տեղի ունեցած ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթի մի հատվածն ինձ հիշեցրեց «Երաժշտական փոստարկղ» հաղորդումը:
Իրոք, բավական զվարճալի էր լսել «Երաժշտական փոստարկղ»–ի ոճով ասված այդ խոսքը:
Լսելով ՀՀԿ առաջնորդին, անմիջապես հիշեցի այդ հաղորդումը վարողին, ով ամեն շաբաթ հեռուստաեթերից նամակներ է ներկայացնում, որոնց հեղինակները տարբեր մարզերից են եւ իրենց նամակներում մի քանի տողով գրում են նախ իրենց մասին եւ հետո խնդրում են հաղորդել այս կամ այն երգը:
Նույնը լսեցինք համագումարի ամբիոնից եւ մի փոքր վերափոխելով Սարգսյանի խոսքը ստացվում է «Երաժշտական փոստարկղ»:
«Մեզ գրել է նաեւ Տավուշի մարզի Գոշ գյուղի բնակիչ Արծրուն Հովսեփյանը, որը պատմում է այն մասին, թե ինչպես է սողանքից տուժել իր բնակարանը: Չնայած դժվարություններին, Արծրունը լավատեսությամբ է ներշնչված եւ նշում է, որ մեր ոչ մի հաղորդում բաց չի թողնում:
Հովսեփյանների ընտանիքը՝ մեծից փոքր, դիտում են «Երաժշտական փոստարկղը» եւ ամեն անգամ նոր լիցքերով են սկսում աշխատել:
Արծրուն Հովսեփյանը գրում է, որ իր ընտանիքի բոլոր անդամներին շատ են ոգեւորում այն բոլոր երգերը, որ մենք հաղորդում ենք եւ, նա նույնիսկ նշում է, որ այդ երգերը իրենց մեջ այնքան հզոր ուժ ունեն, որ կարող են կանգնեցնել սողանքը եւ իրենք շատ-շուտով կկարողանան հանգիստ ապրել իրենց բնակարանում:
Մեր նամակագիրը, որը, հիշեցնենք Տավուշի մարզի Գոշ գյուղից է, իր նամակի վերջում խնդրում է հաղորդել մեծն Ջիվանու «Ձախորդ օրերը» երգը:
Սիրով կատարում ենք Արծրուն Հովսեփյանի խնդրանքը, եւ նրան ու նրա ընտանիքի բոլոր անդամներին մաղթում ենք հաջողություն, հայրենի հողի վրա ամուր կանգնելու եւ արարելու կամք ու տոկունություն»։
Կիմա Եղիազարյան
Հ.Գ.։ Ի դեպ, Սերժ Սարգսյանը Արծրուն Հովսեփյանին «տուժած» բնակարանի հարցով խորհուրդ տվեց փնտրել ու գտնել «իր շրջապատի Հանրապետականին»:
Ավելին, Գոշ գյուղի բնակչին վստահություն ներշնչեց, որ համագյուղացի ՀՀԿ-ականը նրան կօգնի հարցը օրակարգ մտցնելու ձեւով:
Դե, ինչպես «Երաժշտական փոստարկղ»-ն է օգնում՝ երգը հնչեցնելու եւ հուսադրելու ձեւով՝ «Ձախորդ օրերը կուգան ու կերթան»:
Իսկ թե քանի-քանի արծրունհովսեփյաններ կան, որոնք տարիներով ոչ միայն իրենց «շրջապատի Հանրապետականին» չեն գտնում, այլեւ նրանց խնդիրները լուծում չեն ստանում՝ դա արդեն այլ խոսակցության թեմա է:
Սերժ Սարգսյանը «Երաժշտական փոստարկղ»–ը վարողի դերում