Լրահոս

27.05.2014 09:44


«Դրոցականներին, իբրև մրցանակ, կտրվեն ԱՊՊԱ կտրոններ»

«Դրոցականներին, իբրև մրցանակ, կտրվեն ԱՊՊԱ կտրոններ»

«Չորրորդ Իշխանությունը»–ը գրում է. «Գրողների միության մեծ դահլիճում հունիսի 26-ին կկայանա 2013 թվականի հոկտեմբերից մեկնարկած «Ընթերցման օլիմպիադայի» երկրորդ մրցանակաբաշխությունը։ Օլիմպիադան կազմակերպել է. «Անտարես» մեդիա հոլդինգը ՀՀ մշակույթի ու կրթության և գիտության նախարարությունների, dasaran.am կայքի հետ համատեղ: Այսօր,ահա հայտնի է դարձել, որ մասնակից 840 դպրոցների հաղթողներին իբրև մրցանակ, կտրվեն ԱՊՊԱ կտրոններ, իսկ հանրապետական փուլի հաղթողին՝ Երևան-Փարիզ-Երևան չվերթի 2 տոմս՝ ծնողներից մեկի հետ մեկնելու համար:

Թերևս զավեշտալի է, որ անչափահաս դպրոցականներին, որոնք բնականաբար չունեն վարորդական իրավունք, որոշել են պարգևատրել ավտոմեքենայի պարտադիր ապահովագրության կտրոններով: Երևի թե կազմակերպիչները որոշել են ԱՊՊԱ ընկերություն ունեցող ընկերներից մեկին լավություն անել, իսկ որ մրցանակը ոչ միայն տեղին չէ, այլ նաև անհեթեթ է՝ արդեն էական չէ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը