Տնտեսական

27.05.2014 10:02


2014թ. մարտին Հայաստանում աշխատանք չունեցողների թիվը կազմել է 64.4 հազար

2014թ. մարտին Հայաստանում աշխատանք չունեցողների թիվը կազմել է 64.4 հազար

Հայաստանում աշխատանք փնտրող անձանց թիվը 2014 թվականի մարտին կազմել է 64.4 հազար մարդ, տարեկան կտրվածքով կրճատվելով 9.6 %: Դրանցից 60.4 հազարն ունեցել է գործազուրկի կարգավիճակ, տարեկան անկումը`1 %:

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, գործազուրկի կարգավիճակով քաղաքացիների թվում մարտի վերջին կանայք կազմել են 43.8 հազար, կամ 72.5%, տարեկան անկումը` 1.4 %:

Գործազուրկների թվով առաջատարն է Երևանը` 16.3 հազար մարդ, որին հաջորդում է Շիրակի մարզը` 8,4 հազար գործազուրկ և Լոռու մարզը`7.5 հազար գործազուրկ:

Գործազուրկների ընդհանուր թվում 6.5 հազար մարդ ունեցել է 16-24 տարիք, 8.6 հազարը` 25-30, 6.9 հազարը` 31-34, 15.3 հազարը` 35-45, 13,2 հազարը`46 -54 տարիք, իսկ 10 հազարն ունեցել է ավելի քան 55 տարիք:

Ըստ աղբյուրի, 2014-ի մարտին աշխատանքի է տեղավորվել 1150 մարդ, ինչը կազմել է աշխատանք փնտրողների միայն 2 %-ը (տարեկան աճը` 5.4%): Աշխատուժի պահանջարկը տարեկան կտրվածքով նվազել է 24.3%, միջին հաշվով մարտին կազմելով 1561 մարդ: Ընդ որում, առաջարկվող մեկ թափուր աշխատատեղի բեռնվածությունը երկրում միջին հաշվով կազմել է 41 (տարեկան անկումը` 6,8% ):

Ըստ վիճակագիրների, գործազուրկների ընդհանուր թվի 47.5%-ը կամ 28.7 հազար մարդ ունեցել է միջնակարգ կրթություն, 22.1 % - ը կամ 13.4 հազարը`միջնակարգ տեխնիկական կրթություն, 15.1 % - ը կամ 9.1 հազարը`բարձրագույն կրթություն:

Մանրամասները՝ ilur.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը